Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի, արևմտյան և հարավային կողմերուն վրա ունի բավական խոշոր պատուհաններ, իսկ արևելյան կողմ են մեկ չափավոր մեծությամբ պատուհան խորանին վրա և չորս փոքր պատուհաններ՝ սենյակներուն վրա բացվող:

Երերույքի եկեղեցվույն կետ առ կետ համանմանությամբ շինված է Տեկորի եկեղեցին, որուն վրա կպակսին միայն արևմտյան կողմի հավասարակողմ սենյակները. քառանկյուն այս եկեղեցին ամեն կողմի վրա ունի խոշոր ըսվելու չափ պատուհաններ։

Երերույքի և Տեկորի եկեղեցիներեն հետո մի ուրիղ այլազանություն է Եղվարդի ավերակ մեծ կաթուղիկեն, որուն երկայնությունը համեմատաբար բարեփոխված է և չունի նախորդներու անհամեմատ երկայնությունը, սակայն այս եկեղեցին ալ բոլորովին զուրկ է հարամասունքներե, այսինքն՝ հարակից սենյակներե։ Փոխանակ արևելյան մեկ կիսաբոլորակ խորանի, ունի երեք կիսաբոլորակ խորան միջին մեծ և կողմնակի երկու փոքր խորաններ։ Միևնույն ձևը և գրեթե համաչափությունն ունի Դվինի կաթուղիկեն, առանց սենյակներու, երեք կիսաբոլորակ խորաններով, սակայն այս վերջինս հյուսիսային և հարավային կողմերուն վրա շենքին բունեն դուրս ելած կիսաբոլորակ abside-ներ ունի։ Ասոնց պատուհաններու մասին ոչինչ հայտնի չէ, բոլորովին հիմնահատակ լինելուն սլատճառով։

Ուրիշ այլազանություն մ'ալ Արուճի և Մրենի կաթուղիկեներն են, որոնք արևելյան կողմին վրա, խորանին երկու կողմը, պատերեն ներս ամփոփված ունին երկու քառակուսի սենյակներ: Պատուհաններ ունին ամեն կողմի վրա։

Այստեղ կվերջանան որոշ չափով այն բոլոր այլազանությունները, որոնք կպատկանին basilique ըսված ոճին։ Ասոնցմե բոլորովին տարբեր ուղղությամբ զարգացած ուրիշ հատակագծային ոճ մը կա, որն որ առհասարակ խաչաձև հատակագիծ անունով բնորոշված է։ Այս ոճին, ըստ ավանդության, առաջին ներկայացուցիչն է Էջմիածնի տաճարը:

Ինչպես կտեսնվի հատակագծեն, Էջմիածնի տաճարն ունի գրեթե հավասարակողմ քառակուսի հատակագիծ, ներքին կողմեն չորս անջատ մույթերու վրա գմբեթավորված, չորս պատերեն դուրս շեշտված են չորս abside-ներ, որով ներքինը կստանա կիսաբոլորակ վերջավորությամբ հավասար թևերով խաչաձև հատակագիծ:

Էջմիածնի խաչաձև հատակագծի մի ուրիշ այլազանությունն է Ավանի խաչաձև կաթուղիկեն, որն որ կտարբերի Էջմիածնեն իր չորս abside-ներու փոխանակ արտաքին պատերեն դուրս շեշտված լինելու, պատերեն ներս ամփոփված լինելով և անսյուն գմբեթավորումով: Իսկ առավելությունը Էջմիածնի բաղդատմամբ՝ չորս անկյուններուն վրա չորս սենյակներ չորս սենյակներ ունենալն է, ինչ որ Էջմիածնի մեջ կբացակայի: