ենթարկվեր են նորանոր ճոխ և գեղարվեստական ձևերու։
Այստեղ ամենեն պարզ և նախնական հատակագծերը կներկայանան Շիրվանջուղ գյուղի եկեղեցին և Եղվարդի ավերակ մեծ կաթուղիկեի հյուսիս-արևելյան կողմի ավերակ եկեղեցին: Այս եկեղեցիները ունին իրենց լայնության համեմատումթյամբ անսովոր երկարություն և բաղկացած են միմիայն չորս պատերե, առանց որևէ հարակից մասեր կամ բաժանումներ ունենալու։ Եղվարդի եկեղեցին հիմնահատակ եղած է, և հազիվ մեկ մետր բարձրությամբ պատերն են մնացած, որոնց վրա որոշ են միայն դռները, իսկ պատուհաններու մասին չէ կարելի ըսել, Շիրվանջուղի եկեղեցին հյուսիսային կողմեն բնավ պատուհան չունի, արևելյան և արևմտյան կողմերը՝ մեկ մեկ նեղ ու երկար պատուհան, իսկ հարավային՝ նույնպես նեղ ու երկար պատուհաններ, որոնց հիմնական շինության ժամանակակից լինելու կամ չլինելու մասին կտեսնենք ոճերու համեմատության ժամանակ։
Ասոնցմե հետո կուգան Դիրաքլարի ու Քասաղի եկեղեցիները, որոնք նույնպես ունին նեղ ու երկար հատակագիծ, նախորդներեն միայն մեկ տարբերությամբ, որ Դիրաքլարի եկեղեցվո հարավային պատին կից, արևելյան ճակատի հավասարությամբ, իբրև հավելվածական մաս, ունի մի փոքրիկ սենյակ՝ ներսեն եկեղեցվո հետ հաղորդակցվող, իսկ Քասաղի եկեղեցին միևնույն սենյակը ունի հյուսիսային պատին կից, արևելյան ճակատին հավասարությամբ, որը դռնով մը կհաղորդակցվեր եկեղեցվո հետ և ուրիշ դռնով մը դրսի հետ:
Դիրաքլարի եկեղեցին բնավ պատուհան չունի. այժմյան երկու պատուհանները հարավային կողմի վրա գյուղացիք իրենք բացեր են: Իսկ Քասաղի եկեղեցին հյուսիսային կողմին վրա նմանապես բնավ պատուհան չունի, ինչպես Շիրվանջուղի եկեղեցին, պատուհաններ կան արևմտյան և հարավային կողմերու վրա. նաև փոքր պատուհան մ'ալ արևելյան կողմը՝ abside-ին վրա բացված:
Այս ձևերուն կհաջորդե Երերույքի եկեղեցին, որտեղ բացի ներքին նեղ ու երկար քառակուսի ավանդական ձևեն, հավելվածական մասեր կան տաճարի արևելյան խորանին երկու քովերեն, որոնք երկու երկհարկանի սենյակներ են արևելյան պատին ուղղության հավասարությամբ հյուսիսային և հարավային պատերեն դուրս ցցված, իսկ սենյակներու երկայնությունները ուղղված են դեպի հյուսիս և հարավ։ Բացի այս սենյակներեն, արևմտյան կողմին վրա ևս ունի հյուսիսային և հարավային պատերուն մասամբ կից և մասամբ ալ դեպի արևմուտք հառաջացած հավասարակողմ քառակուսի սենյակներ, որոնք կհադորդակցին միայն տաճարի ներսի կողմին հետ։ Այս եկեղեցին ալ հյուսիսային կողմեն բնավ պատուհան