Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սենյակներ չունին, այլ միայն երկու կողմին, այսինքն` խորանին կից, արևելյան կողմին վրա ունին սենյակներ, բացառությամբ Բագարանի, որուն մեջ եղած փոփոխության մասին կխոսեմ Էջմիածնի եկեղեցվույն կրած փոփոխություններու վրա խոսելու ժամանակ, որովհետև միևնույն փոփոխություններն է կրեր, ինչ որ Էջմիածնի եկեղեցին:

Ինչպես կերևի, այս սենյակներն այլևս դադարած են քահանայից բնակարան լինելե, քանի որ այս դարուն արդեն Եզր կաթողիկոսի նախաձեռնությամբ սկիզբ դրվեր էր արտաքին ժամատան՝ քահանայից համար։ Ուստի այս սենյակներուն կոչումը պիտի լիներ ծառայել պահարանի կամ ավանդատան։

3. Ներքուստ և արտաքուստ խաչաձև եկեղեցիներ, որոնց ներքին խաչաձևի թևերը կիսաբոլորակ վերջացած են, սակայն դրսեն խաչաձևի թևերը ուղղանկյուն են, ինչպես Ալամանի եկեղեցին, Թալինի փոքր եկեղեցին − Թալինի զորավանք ըսվածը, Արթիկի Լմպատավանքը ևն ևն։ Այս եկեղեցիներու մեջ ալ սենյակներ բնավ գոյություն չունին, թերևս իրենց փոքրության պատճառով:

4. Թե basilique-ի և թե խաչաձևի հատկանիշը ունեցող եկեղեցիները երկու այլազանության կբաժանվին։ Ա. այլազանությանը կպատկանին Հռիփսիմեի և Ադիամանի եկեղեցիները, որոնք ներքուստ խաչաձև են և ունին չորս անկյուններու վրա չորս սենյակներ, իսկ արտաքուստ երկար քառակուսի հատկանիշը ունին առանց դուրս ցցված abside-ներու։ Բ. այլազանության կվերաբերին Թալինի և Դվինի կաթուղիկեները, որոնք թե ներքուստ խաչաձև են կիսաբոլորակ վերջավորած թևերով, թե ներքին անջատ սյուներ ունին, իսկ դրսանց շեշտված են ներքին խաչաձևի թևերը նաև հյուսիս և հարավ կողմերուն վրա, ասոնց մեջ ևս արևելյան սենյակներ ունի Թալինի եկեղեցին, իսկ Դվինը երեք խորան արևելյան կողմեն, որուն փոփոխությունը հետագային ակներև է ինչպես Եղվարդի կաթուղիկեինը։

5. Գրիգոր Մամիկոնյանի՝ Եղվարդի մեջ շինած արտաքուստ ութանկյուն, իսկ ներքուստ ութ կիսաբոլորակներով, ճաճանչաձև հատակագծով եկեղեցին է, առանց սենյակներու:

6. Զվարթնոց եկեղեցին արտաքուստ բազմանկյուն, ներքուստ բոլորակ և կեդրոնին վրա խաչաձև սյունազարդով՝ չորս մեծ մույթերու վրա գմբեթավորված [տես՝ Ժողովածուիս 3-րդ մասը]։

Այս վեց այլազանությունները, որոնց թե՝ շինության թվականներն են հայտնի և թե շինողներու անունները, հնարավորություն պիտի տան մեզ ուրիշ՝ շինության ժամանակը անհայտ եկեղեցիներու ժամանակը որոշելու ոչ միայն իրենց հատակագծային ձևերով, այլև ուրիշ շատ մը ճարտարապետական և գեղարվեստական նմուշներով։

Հատակագծային ոճի տեսակետով առայժմ գոնե պարզված կհամարեմ ես նախքան 7-րդ դարու կառուցված շենքերու ժամանակագրական։ դասավորությունը, ինչպես ըրեր եմ քարտեսիս մեջ, ավելի ևս ապացուցելու համար դիմենք այժմ նախքան ճարտարապետական և գեղարվեստական նմուշներով ապացուցնելը,