քանի մը ուրիշ բնորոշ հարամասունքներու, որոնք ալ նվազ փաստ չեն քարտեսիս մեջ դասավորած ժամանագրական կարգիս։
1. Մինչև քրիստոնեության վերջնականապես հալածանքե ազատելը, քրիստոնեական եկեղեցիները հատակագծային որոշ ձև գրեթե բնավ չեն ունեցեր։ Պարբերաբար տեղի ունեցող խիստ հալածանքներու պատճառով քրիստոնյաներն ստիպված էին ստորերկրյա catacombe-ներու մեջ այրեր փորելով պաշտամունք կատարել, իսկ եթե երբեմն ներողամիտ կայսրներ կնստեին հռոմեական կայսրության գահուն վրա, այն ժամանակ ալ հազիվ հազ թույլատրելի էր անշուք շինություններ շինել իբրև քրիստոնեական եկեղեցի, որոնք չդիմանալով ժամանակի ծախիչ ազդեցության՝ շուտով անհետացեր են։
Բայց առհասարակ այս թույլատու շրջաններուն ալ տուներու մեջ սրահներ էին քրիստոնեական համայնքի ժողովատեղիները։
Ծիսական կարգեր ալ այնքան պարզ էին, որ կարիք չկար հատակագծային բարդ բաժանումներու, թե արտաքուստ և թե ներքուստ։
Առաքելոց ժամանակները քրիստոնեական եկեղեցին ավելի ընտանեկան հավաքույթի մը պատկերը ուներ. սրահին խորքում դրված էր քարոզչին աթոռը՝ պատված իր երգիչ կամ գրակարդաց պաշտոնյաներով, որոնք կքարոզեին, կկարդային ս. Գրքեն հատվածներ և կերգեին սաղմոսեն հատվածներ։ Ի վերջո կկատարվեր հաց կտրելու արարողությունը նույն իսկ եկեղեցվո մեջ դրված սեղանի մը շուրջը։ Այս միջոցին այնքան ընտանեկան բնույթ կուտային այն արարողության արտակարգ կերպով ուտել-խմելով, որ մի օր Պողոս աոաքյալ հանդիմանեց զիրենք, ըսելով եթե որ զվարճանալ կուզեր կերուխումով, կարող եք ձեր սեփական տան մեջ զվարճանալ և ոչ աստծո տան մեջ։
Ինչպես կերևի, քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու շատ մոտիկ ժամանակներու մեջ է, որ սկսեր էին փոքր բարդանալ ծիսակատարության