Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլոր պատուհանները abat-jour են, սակայն վերևի չորս կողմի fronton-ներու ներքև իջնող պատուհանները 5-րդ դարու ձևի շարունակություն են:

Է
ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԵՋ[1]

Հայտնի նշաններ շատ կան, որ հայոց եկեղեցիներու մեջ պատկերներ նկարելու սովորությունը չէր մտած մինչև 12-13-րդ դարերը (7-րդ և 10-րդ դարերուն կան նկարազարդ եկեղեցիներ, բայց թվով շատ քիչ. այդ մասին առանձին տեսությամբ կխոսվի), որովհետև իմ հետազոտած բոլոր եկեղեցիները, որոնց հիմնարկությունն ավելի հին է, քան 12-13-րդ դարերը. անոնց մեջ միանգամայն պատկերներ չկան, բացի այն դարերեն առաջ շինվածներեն, նաև հետո շինվածներուն մեջ ալ շատեր կան, որ պատկերներ չունին։

Ինչպես կերևի, կրոնական մի որևէ վարդապետություն այդ դարերեն սկսյալ ներգործել է հայոց վրա, սակայն ոչ բոլորովին միահամուռ։ Որովհետև եթե ընդհանուր ներգործություն ունենար այս արտաքուստ եկած սովորությունը, պետք էր որ 12-13-րդ դարերուն կամ անկեց հետո շինված բոլոր եկեղեցիներուն մեջ պատկերներ գտնվեին։

Անիի մեջ հինգ եկեղեցիներ կան, որոնց մեջ գոյություն ունին պատկերներ՝ առավել կամ նվազ չափերով։ Այս եկեղեցիներեն առաջինը կհանդիսանա ս. Գրիգոր Լուսավորիչ (Նախշլի) եկեղեցին, որն որ հիմնարկած է մի ոմն իշխան Տիգրան Հոնենց՝ զորավար Զաքարե սպասալարի (ՈԿԴ) 1215 թվականին:

Հոնենց Տիգրան, հարավային պատին վրա եկեղեցիի շինության մասին դրած երկար արձանագրության մեջ կհիշատակե, որ շենքը լրանալեն անմիջապես հետո զարդարել տվեր է եկեղեցին պատկերներով (շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյն Լուսաւորչին Գրիգորի և զարդարեցի բազում զարդիւք, փրկական նշանաւք սուրբ խաչիւ ոսկիք և արծաթիք և պատկերագործ խատերով)։ Պատկերներն ընդհանրապես առնված են ավետարանեն և այսմավուրքեն. ի միջի այլոց նշանավոր տեղ կբռնեն Տրդատ թագավորի երկու պատկերները, որոնց մին կներկայացնե Գրիգոր Լուսավորչի դատաստանը, իսկ մյուսը քրիստոնեությունն ընդունելեն հետո երեք թագավորներով միասին ձիավոր խումբով մը Էջմիածին մուտքը[2]։

  1. Այս հոդվածը անավարտ մնացած աշխատություն է, որը տպագրում ենք ձեռագրի սևագիր օրինակից: ԿԱԶՄՈՂ:
  2. Այս մասին տեսնել պրոֆ. Ն. Մառի տեղեկությունը՝ քաղած վրաց պատմագիրներե: