Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ իր շատ մոտ մի ցեղակից։ Երկար ժամանակ անցնելե հետո, երբ այդ ցեղը մի կերպ կանհետանար կամ կնվազեր, այն ժամանակ, ի հարկե, տեղ կբացվեր գավթի մեջ թաղվելու արժանի համարված ուրիշների։

Օրինակներ շատ կան այս մասին։ Ապուղամրենց ս. Գրիգորի կողքին (հյուս. կողմը) թաղված են նույն տոհմային եկեղեցին շինող Գրիգոր իշխանը և յուր երկու որդիները՝ Համզան և Սեդան<ref>Ըստ արձանագրության՝ 1040 (ՆՁԹ) թվականին շինված է այս տոհմային դամբարանը՝ Գրիգոր իշխանի շինած տոհմային եկեղեցիի հյուսիսային կողմը, որն որ 1907 թվականին բացվեցավ իմ կատարած մասնավոր պեղումներով: Շինողը, Գրիգորի տղան Ապլղարիպ, հայոց մարզպանն է, որն որ շիներ է, մղված որդիական երախտագիտութենե. այդ դամբարանը շինված ժամանակ ոչ միայն հայրը՝ Գրիգոր մեռած էր, այլև մայրը՝ Շուշան, Սեդա անունով քույրը և փոքր եղբայր, «մանուկն Համզե» (տես արձանագրություն Մարմաշենի), ուստի սույն չորս հանգուցյալներուն համար շիներ է սույն դամբարանը, որուն մասին կգրե արձանագրության մեջ։ «Ի ՆՁԹ թուականիս ես Ապլղարիպ մարզպան հա[յ]ոց րդի Գրիգորո[յ] և թոռն Ապուղամրի, հայոց իշխանաց, թէպէտ և անտես էի ի հաւրէ իմ[մ]է յաղագս կր[տ]սերութեան. այլ հարկեցա ի ծնողական սիրոյն և շինեցի զայս հանգստարան հաւր իմոյ, Գրիգորո[յ] և եղբաւր իմոյ, Համզէի, քեռ իմոյ, Սէդայի. և շինեցի սենեակ բ. զսուրբ Ստեփաննոս և զսուրբ ... Պայման քահանայիցդ այս է, որ զամէն ուրբաթ ի ս(ուրբ Ստեփ)... ժամն իմ՝ մաւրն Շուշանա, արասցեն և զշաբաթն իմ հաւրն Գրիգորո[յ] և ի սուրբ Քրիստափոր՝ զամէն ուրբաթ իմ քեռն, Սէդա[յ]ի և զշաբաթն իմ եղբայրն արնէ Համզէի և առաջաւորաց ուրբաթին և աղցաց ուրբաթանոյն փոխան արձակ աւուրքն արասցին Ը. աւր.» և այլ և այլն:

Իմ պեղման մեջ բացվեցավ այս դամբարանը և շատ պարզ երևացին արձանագրության ցույց աված ս. Ստեփաննոս և ս. Քրիստաոր մատուռները՝ առաջին փոքրիկ շրջանակով մը։ Ս. Ստեփաննոս շինված է արևելյան կողմը, եկեղեցիեն հեռու և հարավային կողքին կպած է մի մեծ գերեզման առանձին ծածկով և դռնով, որ հավանաբար Գրիգոր իշխանի գերեզմանն է, այս գերեզմանի դռան առջևեն գտնվեցան խաչքարի փշրանքներ և հին արձանագրության բեկորներ, սակայն անհնար եղավ կարդալ։ Անշուշտ Գրիգորի արձանագրությունն էր։

Ս. Քրիստափորը կցված է անմիջապես եկեղեցիին, ավելի փոքր, քան ս. Ստեփաննոսը։ Այս մատուռին հատակը ավելի ցած ք, քան ս. Ստեփաննոսը և Գրիգոր իշխանի գերեզմանը։

Ս. Քրիստափորի դռան առջև, որ դեպի հյուսիս կբացվի (ս. Ստեփաննոսինը դեպի արևմուտք), անմիջապես առջևը կային երկու մեծ տապանաքարեր, որոնց մեկը տարեր են չարահոգի վանդալներ, իսկ մյուսը կմնա: Հավանաբար ասոնցմե մեկն էր Սեդայի գերեզմանը և մյուսը Շուշանա, եթե այս վերջինս չէ թաղված իր շինած սեփական եկեղեցիի քով, Ծաղկոցաձորի եզերքը, Միջնաբերդի մոտ, որուն դռան վրա արձանագրությունը գտավ. Կ. Բասմաճյան 1903 թվականին, և հետո նույն արձանագրությունը պրոֆ. Մառ փոխադրեց թանգարան։ Թեև այս ժամանակ մեռած էր նաև Գրիգորի մյուս որդին՝ «Վասակ իշխանաց իշխան, և նահատակեցաւ ի թուրքաց պատերազմին» (տես Մարմաշենի արձանագրությունը), բայց քանի որ արձանագրության մեջ չի հիշատակվեր, ըսել է թե նա ուրիշ տեղ թաղված էր (հավանաբար Մարմաշենի մեջ)։

Ս. Ստեփաննոսի դռան առևն էր մանուկն Համզեի գերեզմանը, մի փոքրիկ օրորոցաձև քար, թեև տեղեն ալ խախտված էր մի քիչ՝ ինչպես կերևի, այստեղ մի ժամանակ, երբ վրայի ծածկույթը չէր փլված, թափառական ցեղեր բնակեր են, որովհետև պեղման ժամանակ գտնվեցան նաև մի խոփ և երկաթի ուրիշ կտորներ:/ref> (ինչպես կերևի, ի սկզբան առանձին մատուռ շինելու սովորություն եղեր է հոգեհանգստի համար, սակայն հետո պարզապես գավթի մեջ թաղելով, տոհմային եկեղեցիի ավագ խորանին կամ կողմնակի փոքր մատուռներու մեջ կատարեր են հոգվո փրկության աղոթքը։

Նույնը ցույց կուտա նաև Մարմաշենի եկեղեցիի արձանագրությունը, որ այդ եկեղեցին շինված է իբրև տոհմային դամբարան՝ Վահրամ Պահլավունիի ձեռքով (ՆԼԵ-ՆՀԸ)։ «Բայց զտեղի հանգստեանս մերոյ առաւել պատւով պայծառացուցաք...» Ավելի քան 200 տարի այս եկեղեցիի շուրջը տոհմային դամբարան ծառայել է Պահլավունիներու և մասնավորապես Վահրամի ցեղին (որովհետև ուրիշ Պահլավունիներ ալ թաղված են Առաքելոցի գավիթներուն մեջ)։ Հյուսիսային պատի վրա (ՈՀԴ) 1225 թվին գրված արձանագրութենեն կտեղեկանանք, որ դարձյալ Վահրամի թոռները ազատելով այդ տեղը «յանաւրինաց», վերստին նորոգեր են և այնտեղ թաղեր են իրենց ցեղեն «մարտիրոսացող խորիփը»... առ դրան ս. Կաթողիկէիս մերձ առ նշխարս հաւրն մերոյ Վահրամայ իշխանի»։ Մարմաշենի արևմտյան կողմի ընդարձակ գավթին պատերը և կամարակապ ծածկույթը կրող որմնասյուներ տակավին կմնան։

Ղոշավանքի ս. Գևորգ եկեղեցին արձանագրած է իբրև Բագրատունի թագավորաց հանգստարան, այստեղ թեև եկեղեցիին կից գավիթ չկա, սակայն արևելյան կողմը, ուր կա այժմ Աշոտի գերեզմանը, շինված են առանձին ծածկույթներ և մատուռներ, որոնց հետքերը դեռ չեն կորած, ինչպես մայր եկեղեցիի արևելյան կողմը։

Պահլավունի կղերների սեփական աթոռ Անիի Առաքելոց եկեղեցիին գավթին մեջ պրոֆ. Մառի պեղումներով բացվեցավ Սարգիս արքեպիսկոպոսի մահարձանը. եկեղեցիի արևմտյան պատին կցված և այդ տեղի շրջափակը, իմ կարծիքով, ծառայած է իբրև դամբարան միմիայն Պահլավունի ցեղի կղերականներու համար։

Այսպիսի օրինակներ շատ կգտնվին, որոնց միառմի թվելը շատ երկար կլինի։

Այս տեսությամբ անհրաժեշտ է, որ ս. Գրիգոր Լուսավորչի գավթին մեջ թաղված լիներ Հոնենց Տիգրանի տոհմը, սակայն Ծաղկոցաձորի քարայրին մեջ գտնված արձանագրությունը կապացուցեր, որ Հոնենցի դամբարանը այնտեղ Ծաղկոցաձորի մեջ հատկապես նկարազարդ ժայռակոփ մատուռի մը մեջ էր։ Եվ սա արդեն շաա բնական էր, որովհետև Հոնենց Տիգրան, ըստ արձանագրության, ս. Գրիգորը շինած էր իբրև վանք և ոչ իբրև տոհմային եկեղեցի, ուր պատարագ պետք էր մատուցվեր միմիայն իր տերանց արևշատության և իր մեղաց թողության համար, հակառակ այն ժամանակվան սովորության, որ անհրաժեշտ էր ի կենդանություն՝ ցեղի անցյալին և հետո ալ իրեն հոգվույն համար պատարագ կտակել, մանավանդ որ մի ահագին հարստություն էր նվիրած և իրավունք ուներ պահանջելու։ Ասկեց կերևի, որ Հոնենց Տիգրան մի ուրիշ եկեղեցի ուներ իր տոհմին համար մշտնջենական պատարագ մատուցանելու համար։

Իմ կարծիքով՝ Տիգրանի մեռնելեն շատ հետո, վրացացած մի իշխան, որպիսիք էին Զաքարեի տղան Շահնշահը, Իվանեի սերունդը, և կամ նույնիսկ Տիգրանի