Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն արվեստին, որն որ բղխելով տակավին մեզ անծանոթ աղբյուրներե և ոռոգելով Այրարատյան աշխարհն ու Կովկասը, տարածվեր է հյուսիս և հարավ անհուն փարսախներ հեռուն։

«Բնական էր, որ նախկին հետազոտությանց արդյունքը անբավարար մնային, քանի որ օրերու և շաբաթներու միայն պայմանական ժամանակամիջոցի մը մեջ գիտական ուղևորներ ստիպված էին, գիտության պահանջներու համաձայն տեսնել, չափել և նկարել այն ամենը, որոնք երկար տարիներու գործ էին։ Եվ ահա այս պարզ պատճառով ալ հայ-վրացական գեղարվեստը ոչ միայն չունի յուր որոշ պատմությունն և ուսումնասիրությունը, այլև չունի գիտական ուղղությամբ պատրաստված այն լիակատար հավաքածոն, որոնց ի մի հավաքումեն ժամանակակից մեծ արվեստագետներ կարենային այս բազմադարյան կուլտուրային վրա գաղափար կազմել և զայն բնորոշող վճիռն արձակել։ Եվ միևնույն ատեն ջամբել ժամանակակից գեղարվեստասեր սերունդին խնամքով ջոկելով այն մասերը, որոնք անվրեպ կենդանարար սնունդ կարող էին մատակարարել մեր դարու արվեստներուն:

«Հակառակ իմ համեստ և սահմանափակ միջոցներուս, հանդգնեցա, հնարավոր չափով, այս զգալի պակասներեն մեկը, գեթ Անին, որուն մեջ կգտնվի գրեթե հայոց ճարտարապետության ամեն դարու զարգացման նմուշներեն, չափագրել, գծագրել և նկարագրել, նշանաբան ունենալով ինձ միմիայն ընդօրինակությանց մեջ հավատարմություն, չափերու ճշտություն և նկարագրությանց մեջ մանրամասնություն։ Այս կերպով, հավատացած էի, որ եթե իմ կարողութենես վեր էր՝ իբր ճշգրիտ ուսումնասիրություն ձոնել գիտական աշխարհին, գոնե գիտնոց սեղանին վրա կդնեի բարեխիղճ և խնամոտ աշխատությամբ պատրաստված հավաքածո մը, որով կվերանար մեծ արվեստագետներու համար ուղևորությանց պատճառած դժվարությունները, և իսկականին անհամապատասխան նկարներու և նկարագրություններու պատճառած մոլորությունները։

«Երբեք չեմ հավակներ իմ գործս ըստ ամենայնի անթերի համարել, քավ լիցի, սակայն բաղդատելով իմ աշխատություններս թե մինչև հիմա երևցած օրինակներուն հետ և թե տեղին վրա իսկականներուն հետ, գոնե պիտի տեսնվի այն մեծ ճիգը, որ ես անխոնջ թափած եմ եղածներեն տարբեր արդյունք արտադրելու համար»[1]։

1904 թվականին Ն. Յա. Մառը հիմք դրեց Անիի սիստեմատիկ պեղումներին։ Թեև դրանից առաջ, 1892 և 1893 թվականներին էլ էր պեղումներ կատարել, բայց նրանք էպիզոդիկ բնույթ են կրել, իսկ 1904-ին սկսեց կանոնավորապես, տարեց տարի կատարվող պեղումներ, որոնք տևեցին մինչև 1917 թվականը։

Անին մի տեսակ դպրոց դարձավ Կովկասի հնագետների համար։ Երիտասարդ կադրերը, գերազանցապես Մառի աշակերտները, այդտեղ էին փորձ ձեռք բերում իրենց մասնագիտության մեջ, ծանոթանում էին պատմական հուշարձաններին և նրանց ուսումնասիրելու մեթոդներին։ Այդ պեղումները Կովկասի իրականության մեջ բացառիկ երևույթ էին, և եթե այսօր մենք Բագրատունյաց թագավորության և Անիի պատմությունը գիտենք առարկայական տվյալների հիման վրա և պատմագիրների տված տեղեկությունները կարողանում ենք իսկական նյութական տվյալներով հարստացնել, ճոխացնել և շատ դեպքերում էլ ուղղել, ապա այդ բանում պարտական ենք ակադ. Ն. Մառին, որը միաժամանակ տեղում պատրաստեց մեր կուլտուրան ուսումնասիրող հայ, վրացի և ռուս հնագետների մի ամբողջ խումբ։ Դրանցից մեկն էր Թորամանյանը, որը 10 տարուց ավելի մնաց այնտեղ և նախ ուսումնասիրեց ու չափագրեց Անին, ապա անցավ շրջապատի ուսումնասիրությանը։ Գլխավորապես ուսումնասիրեց 5-7-րդ դարերին պատկանող ճարտարապետական մնացորդներ Շիրակի գավառում և մասամբ

  1. Քաղվածքը բերում ենք ձեռագրից: