Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ։ Երկրորդ՝ դռների աղեղնազարդ զույգ սյուներու և որմնասյուներու (colonne-engagé) բավականին խիտ շարքը՝ միացած շուրջանակի ծածկված կամարին և անջատ սյուներու շարքին, իբրև ապահով հենարան պիտի ծառայեին ոչ միայն պատի նոր հավելվածին, այլև ամբողջ հին շինության: Թեև առանց այս ապահովություններուն ալ հին հայոց արհեստավորներուն համար դժվար չէր շենքերու մաշված ճակատները բարակ քարերով վերանորոգության ենթարկել, ինչպես կտեսնվի Անիի կաթուղիկեին քանի մը մասերուն վրա վերին աստիճան հաջողությամբ իրագործված:

Մի ուրիշ անվիճելի փաստ ևս կուգա վերջ դնելու բոլոր կասկածանքներուն և հաստատելու, թե արտաքին որմնասյուներ (colonne-engagé) շուրջանակի սյունազարդ ծածկույթով հանդերձ հետնագույն հավելվածներ են կանխավ գոյություն ունեցող շինության մը վրա:

Շատ պարզ է, որ այսօրվան մեր տեսած բոլոր դռներն ու պատուհանները (բացի հյուսիսային և հարավային fronton-ներու անմիջապես ներքև գտնվող զույգ պատուհաններեն) նախնական շենքին վրա գոյություն ունեին. և կտեսնվի, որ հակառակ հետագա դարերու հայ ճարտարապետաց համաչափության օրենքներու դեմ ընդվզող հատկության, որչափ դժվարություններու հանդիպեր է Տեկորի տաճարին հավելումները կատարող համաչափության ծայրահեղ սիրահար ճարտարապետը, որչափ որ բոլորովին չէ հաջողեր, սակայն անոր ջանքերուն անջնջելի հետքերը մնացեր են շենքին վրա:

Նախ՝ քննենք հյուսիսային ճակատը, որ սյունազարդվելիք 18,48 մետր+0,70[1] = 19,18 երկարությամբ գրեթե ուղիղ մեջտեղեն կիսելով, միջին կետը առեր է ճարտարապետը և երկու կողմին վրա համաչափ բաժանումով դասավորեր է որմնասյուները։ Բայց այդ միջին կետին երկու կողմին անմիջապես հաջորդող սյուներեն արևմտյան կողմինը ավելի մոտ է միջին կետին: Ասոր ալ պատճառը շատ պարզ է, որովհետև արևմտյան դռան լայնությունը (հյուս. ճակատի վրա) իր երկու կողմի զույգ սյուներով 3,50 մետր է, մինչդեռ արևելյան կողմինը՝ 3,25 մետր, ուստի այդ միջին կետին վրտ եթե սյուներու հեռավորության հավասարությունը պահել ուզեր, գրեթե անհնար պիտի դառնար։ Եթե միջին կետի արևմտյան կողմի որմնասյունը մի քիչ ավելի հեռացնելով դեպի արևմուտք շարժեր, դռան մեծությունը կարգելեր, եթե մյուս կողմի սյունը մոտեցներ միջին կետին, արևելյան կողմի դռնեն կհեռանար և անհաճո անհամաչափություն մը հառաջ կգար։ Պահ մը ենթադրենք, որ արևելյան կողմեն շարժեր դեպի արևմուտք, բնականաբար А և E որմնայուներուն միջոցը պիտի լայնանար 25 սնտ., եթե նույն համաչափությունը փոխադրեր արևմտյան կողմի A և F սյուներու հեռավորության վրա, մեկ կողմեն դռնեն պիտի հեռանար F սյունը, մյուս կողմեն պատուհանը պիտի ծածկեր, որն որ այժմ ալ հազիվ ազատված է որմնասյան երևը մնալեն: Վերջապես, ամեն կերպ քննություն ցույց կուտա, որ մանրամասն հաշիվներով մտածված և դասավորված են որմնասյուները (colonne-engagé), միշտ ի նկատի ունենալով հին շենքին վրա կանխավ գոյություն ունեցող դռներն ու պատուհանները:

Արևմտյան ճակատի վրա թեև որմնասյուներու համաչափ դասավորության համար մեծ արքելքներ չկային, սակայն իսկզբան այս ճակատին վրա ալ դռան ճիշտ մեջտեղը չգտնվիլը և պատուհաններուն ալ փոքր ի շատե անհամաճափ դիրք ունենալը դարձյալ հառաջ բերեր է որոշ անհարմարություններ, թեև քիչ զգալի, ինչպես կտեսնվի նկ. 106 C կամ նկ. 113 B պատուհանը մի քիչ մտեր է որմնասյունի խոյակի ետևը:

Հարավային ճակատը ավելի մեծ արգելքներ տվեր է որմնասյուներու համաչափ դասավորության: Այս կողմին վրա ամենեն անհարմար դիրքը գրաված է մտից դուռը. պատուհաններեն մեկը դարձյալ հազիվ ազատված է որմնասյան ետևը մնալեն:

Պահ մը եթե փորձի ենթարկենք այս կողմի որմնասյուներուն մի ուրիշ կերպ դասավորություն տալ, պիտի տեսնենք, որ անկարելի է: Ճարտարապետը մյուս ճակատներու նման այստեղ ալ մտից դռան նախապատվություն տալով, եթե անոր երկու քովերը հավասար հեռավորությամբ որմնասյուներ դներ, այն ատեն դեպի արևելք մինչև դուրս ցցված սենյակին պատը գտնված միջոցը պիտի լայննար, հետևաբար նույն լայնության մեջ, որ այժմ մեկ որմնասյուն կա, պետք էր երկուքի վերածեր, որով այնչափ կնեղնային որմնասյուներու միջոցները, որ նույն չափով դասավորություն դռան դեպի արևմուտք եղած մասին վրա անկարելի էր առանց պատուհաններ փակելու, և կամ որմնասյուներու թվական համեմատություն հառաջ բերելու: Եթե բնավ որմնասյուն չդներ դռան քովի որմնասյան և դուրս ցցված սենյակի թևին մեջ, այն ատեն հանդիպակաց ծածկույթի անջատ

  1. Սույն 70 սնտ. հավելվածը արևմտյան կողմի որմնասյունին կողմեն համապատասխանող որմնասյունն է, որ մեկ կողմեն թաղված է կիսաբոլորակին (abside) պատին մեջ: