Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ձևով ալ անհամեմատ լայն կմնա նույն սյունամեջը, քան մյուս բոլոր մնացած սյունամեջերը, ուստի այդ լայնության վրա երկու սյուները միացնելու համար, եթե ուղիղ կիսաբոլորակ (pleine de cintre) աղեղ մը գծենք, չափեն ավելի բարձրանալով կմտնե ծածկույթի կամարին մեջ: Շատ ենթադրություններ կարելի էր ընել այս մեկ աղեղի ձևի մասին, բայց ոչ մեկը վճռական չի կարող համարվիլ, միակ պատշաճ ձևը arc surbaissé կամ anse tie panler-ն է. բայց որովհետև այս երկու ձևը հայոց ճարտարապետության զարգացման բոլոր դարաշրջաններուն մեջ չեն երևցած և ոչ մի հիշատակարանի վրա, հետևաբար այս հարցը պիտի մնա առայժմ անստույգ:

Հյուսիսային կողմի դուրս ցցված թևին վրայի փոքր abside-ին սյունազարդ ծածկույթի (portique) հետ միաժամանակ շինված լինելը հերքող փաստեր գտնելը եթե դժվար է, այնուամենայնիվ, կասկածանքներե ալ ազատ չէ: Նախ որ՝ հակառակ կողմին վրա չկա նույն abside-ը, ինչպես ունի Երերույքի աաճարը, երկրորդ՝ եթե պահ մը չեղած համարինք այդ abside-ը, այն ատեն ավելի համանմանություն և ներդաշնակություն պիտի ստանանք հարավային կողմի թևին և սյուներու դասավորության հետ, առանց վնասելու հյուսիսային թևի սենյակին ամբողջության։

Հատակագծի մեջ կտեսնենք, որ հյուսիս-արևմտյան մասը ունի երկու սյունամեջ (entre-colonnement) մինչև միջին լայն սյունամեջերուն հասնելը։ Մինչդեռ մյուս կողմեն մեկ հատ միայն կա, եթե անոր քով abside-ի պատին գրաված տեղին վրա մեկ հատ ևս ավելցնենք կամ նկ. 114, I, նկ. 113, K, որմնասյունը անջատ սյուն համարենք, վերջին սյունամեջին ծայրը կհասնի հարավային կողմի դուրս ցցված թևին պատին հավասարության, որով կունենանք երկու կողմին վրա ալ պատշաճ համաչափություն սյուներու դասավորության։ Ես հակված եմ միանգամայն հավատալու, որ abside-ը սյունազարդ ծածկույթի հավելումեն հետո է կցված հյուսիսային թևին՝ բացի վերոգրյալ պատճառներեն, նաև արվեստի զարգացման ժամանակագրության տեսակետով նույն ժամանակներու հայոց եկեղեցիներու մեջ abside-ը մուտ գտած լինելը կասկածելի լինելու պատճառով, որուն մասին պիտի հայտնեմ իմ կարծիքս քիչ հետո։

Պարբերաբաբ կատարված նորոգություններեն և հավելումներեն շենքը զտելով՝ կտեսնենք, որ ներսի կիսաբոլորակ խորանը (abside) ևս սյունազարդ ծածկույթեն ալ հետո է ավելցած, ամենանախնական ձևը եղած է նախքան սյունազարդ ծածկույթի ալ շինվելը, նկ. 110-ի մեջ երևցած սև հատակազիծը, որուն արևելյան կողմին վրա ներսեն ուղղանկյուն խորշ մը, իսկ դրսեն ուղղանկյուն ցցվածք մը կներկայացնե (նկ. 110, F, H):

Այս սև հատակագծին վրա ավելցեր է մի ժամանակ շուրջանակի սյունազարդ ծածկույթը, ամենայն հավանականությամբ դարձյալ առանց արևելյան կիսաբոլորակ խորանի (abside), այս ժամանակ միայն երկու կողմի սենյակները ավելնալով և արևելյան կողմեն ավելի դուրս ցցվելով՝ դրսեն ալ ձևացուցեր են ուղղանկյուն մի խորշ, ինչպես ներսի կողմեն: Այս ենթադրությունը կհաստատե, բացի այժմ տեսնված նշաններեն, նաև արևելյան կողմեն ևս սյունազարդ ծածկույթ գտնվելուն ապացույցները, որուն վրա խոսեցանք։ Եթե սյունազարդ ծածկույթը արևելյան կողմին վրա գոյություն ունեցած ժամանակ խորանն ալ դուրս հանվեր, ոչ միայն աններելի տգեղություններ հառաջ կուգային, ծածկելով միանգամայն ազատ plate-forme֊ը, այլև կառուցումն ալ անկարելի ըսվելու չափ կդժվարացներ։

Տակավին առիթ պիտի ունենամ abside-ի մասին խոսելու, որ առավել կամ նվազ չափով պիտի հաստատվի սույն կարծիքս, սակայն առայժմ ընդհատելով այստեղ, ձեռնարկենք նկ. 110 սև ներկված հատակագծի արևելյան կողմեն ստացած ձևի քննության:

Հայոց հին եկեղեցիներու կազմության օրենքներուն մեջ կտեսնվի, որ առանց բացառության երկու զանազանություն կա արևելյան կիսաբոլորակ խորաններու գրաված դիրքին մեջ, կամ արևելյան պատեն բոլորովին ներս են անոնք և կամ բոլորովին դուրս են ամբողջ կիսաբոլորակով։ Միջին բարձր տանիքի fronton-ի մակերևույթն ալ հավասար է ամբողջ շենքի մակերևույթին հետ, եթե նույնիսկ խորանն ամբողջովին դուրս ալ հանված լինի արևելյան պատեն, այսինքն fronton-ը և կողմնակի սենյակներու արևելյան պատերը մի մակերևույթի վրա են։ Մինչդեռ Տեկորի տաճարին վրա այս մասը միանգամայն բացառություն է, կողմնակի սենյակներու արևելյան պատերը 1,70 մետր ավելի դուրս են, քան միջին բարձր fronton-ի մակերևույթը, այնպես որ եթե fronton-ի պատին projection-ը վար առնենք, հատակագծին մեջ կստանանք կետաշար նշանակված տեղը, այժմյան խորանին մեջ, որն որ միացնելով շրջապատի սև շրջանակին հետ, կստանանք նկ. 110-ի հատակագծին մեջ Н դիրքը: Փակագծի մեջ ըսենք, որ ահա այս դիրքին վրա է, որ սենյակներու արևելյան կողմեն դուրս ցցված պատերը ավելնալեն հետո, կձևանա արտաքին խորշը, և