ուստի առայժմ պիտի բավականանամ հիշածս չորս տաճարներու, այսինքն՝ Երերույքի, Մրենի, Քասաղի և Օձունի տաճարներու հետ համեմատել Տեկորի տաճարը:
Այս տաճարներու վրայեն (այսինքն՝ Տեկորի, Երերույթի, Քասաղի և Մրենի) եթե պահ մը վերցնենք քրիստոնեական ծիսական խորհրդանշան կազմող մասերը, այսինքն՝ խորան, ավանդատուն, սենյակներ, որոնց հետագույն պարբերական հավելվածներ լինելուն փաստերը պիտի տեսնեն՝, այն ատեն ամենն ալ կմնան կետ առ կետ իրարու նման շինություններ՝ հետևյալ ձևով. երկայն քառակուսի սրահներ երկու կարգ երեքական մույթերով միջին՝ լայն և կողմնակի՝ երկու նեղ երեք թևերու բաժանված, մույթերը աղեղներով իրարու միացած, թևերու վրա կամարակապ ծածկված արևելքեն արևմուտք երկարությանը վրա. արտաքուստ՝ ստորին ու վերին երկու կողմեն թեքված տանիքներով։ Շատ պարզ է, որ մի ժամանակ ընդհանուր պահանջ է եղեր Հայաստանի մեջ այս ձևով շինություններուն և բավական թվով կանգնվեր են։ Հետո ալ կամաց կամաց մարդիկ անոնց գոյութենե օգտվելով՝ փոխարկեր են իրարմե որոշ չափով տարբերվող ձևերսւ, փոխարկման ժամանակի ավանդություններուն և ծիսական պահանջներուն համաձայն։
Թե ինչ շինություններ կարող էին լինել ասոնք հին ժամանակ, այդ մասին դատելե առաջ պիտի փորձեմ արվեստի զարգացման և փոքր ի շատե ալ քրիստոնեական ավանդություններու տեսակետով մի ժամանակագրական կարճ տեսություն կատարել, հուսալով, որ մոտավորասլես կարելի կլինի գտնել այս շենքերու փոփոոխությանց հավանական ժամանակը։
Վերև կատարված քննություններեն տեսանը, որ7-րդ դարեն սկսյալ շինված տաճարներեն միանգամայն զանազանող հատկություններ ունին Տեկորի և իր նման տաճարները, որոնց գլխավորներն են արևելյան կողմեն դեպի հյուսիս և հարավ դուրս ցցված թևերը, այդ թևերուն մեջ եղող նեղ ու երկայն, հյուսիսեն հարավ ձգված սենյակները, արտաքուստ շենքը շրջապատող սյունաղարդ ծածկույթները (portique) և առանց խաչաձև տանիքի ու գմբևթի ծածկույթները։
Թեև երբեմն պատահեր է, որ զանազան երկիրներու մեջ իրարմե բոլորովին անկախ, միանման երևույթներ հառաջ եկեր են, մասնավորապես արվեստներու համար փոխանցման օրենքն ընդուներ է, բնականաբար ես ալ կպարտավորիմ փոխանցման օրենքին վրա հիմնված գտնել Տեկորի տաճարին և իր նմաններուն հատակագծային ոճի կամ ձևի ծագման օրրանը։
Հայ արվեստը, եթե ուշի ուշով քննենք օտար արվեստներու իր վրա ունեցած ներգործության տեսակետով, անոր մեջ մինչև իսկ ամենահին ասորաքաղդեական արվեստներու զորեղ գծեր կգտնենք. ասկե զատ, ոչ նվազ զգալի են սասանական և սիրաիական արվեստներու հետքերը: Սակայն գտնվեր են դարաշրջաններ, որոնց մեջ հունա-հռոմեական արվեստներն ալ իրենց ներգործութհան դրոշմը թողեր են հայ ճարտարապետական արվեստի վրա: Ինչպես հին ասորա-քաղդեական, սասանական, նույնպես հունա-հռոմեական արվեստներու ներգործությունները երկարատև չեն եղած, շուտով ձուլված են հայ արվեստի որոշ ինքնուրույն ոճին մեջ և լիովին կերպարանափոխված են։
Հունա-հռոմեական արվեստի հայ ճարսաարապետության վրա թողած ներգործության դրոշմը ես կտեսնեմ 5-րդ դարեն սկսած դեպի հետ հին դարերը, հետո ալ 10 և 11-րդ ղարաշրջաններու մեջտեղ, 7-րդ դարու Զվարթնոցը, բացի հատակագծի ոճեն, բոլորովին բացառություն է հունա-հռոմեական արվեստի վերջին աղոտ շառավիղները իր վրա ցոլացնող։
Այս տեսությունը գլխավորաբար գեղարվեստական և շինարարական ճյուղին կվերաբերի. եկեղեցական հատակագծերու զարգացման մեջ ազդեցության բոլորովին տարբեր ընթացք կա, որուն մասին պիտի հայտնեմ կարծիքս իրեն տեղին։
Կրոնական տեսակետով դատելով, երբ ընդհանուր քրիստոնեության նախնական օրրանը Սիրիան և Փոքր Ասիան էր, որոնք նաև եղան հայոց ալ քրիստոնեության աղբյուրը, բնականաբար հայոց հնագույն եկեղեցիներու ձևի ծագումն ալ այն կողմերու մեջ փնտռել կպարտավորեի, և հիրավի այն տեղերն ալ որոշ թվով Տեկորի և նմաններուն հետ ուղիղ համեմատվող եկեղեցիներ կան, որոնց կառուցման ճիշտ թվականները ինծի հայտնի չեն, սակայն ծանոթ մի քանի հեղինակներու ոմանց կարծիքով՝ պետք է որ անոնք կանգնված լինին 5-րդ դարեն ոչ ուշ։
Իսկ գեղարվեստական ոճի տեսակետով քննելով կարգ մը հարկեցուցիչ հանգամանքներ՝ զիս դարձյալ կառաջնորդեն դեպի արևմուտք՝ առջևս եղած առեղծվածներուն հավանական լուծման համար։
Գառնիի Տրդատա թախտեն սկսած մինչև Զվարթնոցի եկեղեցին հայկական շինություններու շարք մը կա, որոնց վրա ավելի կամ նվազ չափով շատ պարզ է հունա-հռոմեական արվեստի ներգործությունը հայոց վրա: Այս շրջանին մեջ կգտնվի Վաղարշապատի կաթուղիկեն՝ Էջմիածինը, որուն մասին խոսել եմ արդեն առանձին աշխատությունով[1], իսկ Զվարթնոցի մասին՝ առանձին՝ 1905 թ. «Մորճ»-ի մայիս ամսվան համարին մեջ. թեև կունենամ դարձյալ հրատարակելի լրացուցիչ տեսություններ Զվարթնոցի մասին:
Տեկորի տաճարին գեղարվեստական մասերն ալ իրենց մեջ բավական նմուշներ ունին հունա-հռոմեական արվեստի ուղիղ ազդեցությանց: Ազդեցություններու այս շարքը, իբրև գրավական նույն դարաշրջաններու մեջ հայ և հռոմեական արվեստներու մոտիկ հարաբերության, թողելով նաև Սիրիան և Փոքր Ասիան, առաջնորդեց զիս դեպի Հռոմի հնագույն եկեղեցիները, Հռոմի մեջ փնտռելու համար Տեկորի տաճարին նախատիպերը:
Դեռ 3-րդ դարուն Հռոմի մեջ շինիլ սկսած էր Sainte Praxede անունով մի եկեղեցի, որն որ վերջացեր է 9-րդ դարուն: Այս եկեղեցին, ի բաց առյալ տարածության մեծությունը, ընդհանուր ձևով նման է Տեկորի
- ↑ Էջմիածնի տաճարը, հնագիտական հետազոտություն, 1910, Թիֆլիս, կամ՝ „О древнейших формах Эчмиадзинского храма“, С. Петербург, 1909 г.