տաճարին, ունի արևելյան կողմի վրա դեպի հյուսիս և հարավ երկնցած թևեր[1]։ Եթե ստույգ է այս տաճարի ձևին 3-րդ դարուն պատկանելը, այն ատեն կարելի է առաջին օրինակը համարել այդ ձևին։
Ասկեց անմիջապես հետո կուգա Կոստանդիանոսի շինած նախկին ս. Պետրոսը Հռոմի մեջ 4-րդ դարուն, որ նույնպես Տեկորի տաճարի համանման տիպ ունի յուր դուրս ցցված թևերով[2]: Ասոր ալ կհաջորդե 5-րդ դարուն ս. Պողոսը[3], Հռոմի պարիսպներեն դուրս, որն որ թեև դուրս ցցված թևեր ունի, սակայն հազիվ զգալի չափով դուրս շեշտված։ Սույն երեք եկեղեցիներու բաղդատութենեն կտեսնվի, որ Հռոմի մեջ այդ թևերը դուրս հանելու սովորությունը 5-րդ դարուն գտնելու վրա էր։ Արդեն անկեց հետո ալ ոչ արևմտյան և ոչ ալ արևելյան եկեղեցիներու վրա չեն երևիր մինչև 11-12-րդ դարերու Roman-ական ոճի կազմակերպվելը, որն որ գոթականին (gothique) հետ միացած՝ վերստին ծնունդ տվին նույն ոճին և անօրինակ շքեղության հասավ այդ ձևը։
Դատելով 5-րդ դարուն մեջ հունա-հռոմեական արվեստին հայ ճարտարապետության և մասնավորապես Տեկորի տաճարի շենքին վրա ունեցած ազդեցութենեն, նաև Տեկորի տաճարի հատակագծային ձևին ավելի հնագույն օրինակները Հռոմի մեջ գոյություն ունենալեն, կուզեմ հավատալ, որ Տեկորի տաճարին հատակագծի ձևն ալ Հռոմեն եկավ Հայաստան գեղարվեստի եկած ճանապարհով և այդ ճանապարհը հավանաբար եղավ Սիրիան և Փոքր Ասիան, ուր կտեսնվին համանման հատակագծով եկեղեցիներ՝ վերագրված 5-րդ դարուն։
Մի բան ուշադրության արժանի է, թե ինչու St. Praxede և St. Pierre, հանդեպ կողմնակի դուրս ցցված թևերու, շենքը շրջապատող սյունազարդ ծածկույթներ չունին։
Այդ տաճարներու շուրջը եթե սյունազարդ ծածկույթներու (portique) գոյության ապացույց չունինք, այնուամենայնիվ մի հեռավոր ժամանակի մեջ անոնց գոյությունը հերքելու ապացույց ալ չունինք, որովհետև անոնց մասին ոչ մի պատմական նկարագրություն չէ հասած մեզ, թե ինչ փոփոխություններե անցնելով հասան գիտության ծանոթ շրջանը[4]։ Միայն ես պիտի ըսեմ, որ Տեկորի տաճարը ուրիշ մասերով անոնց նմանելեն հետո, երբեք ընդունելի չէ սյունազարդ ծածկույթի (portique) հայկական ստեղծագործություն լինելը։
Բազմաթիվ փաստերով գիտենք, որ տաճարներու շուրջը գտնված սյունազարդ ծածկույթը հունական և հռոմեական մեհենական ոճի սեփականություն է նախաքրիստոնեական դարերուն մեջ, և իրագործված գրեթե բոլոր հեթանոսական մեհյաններու վրա։ Թե ինչ կերպով այս ոճը հայոց եկեղեցիներու վրա փոխանցվեր է, այդ մասին կարծիք հայտնելե առաջ թվեմ նախ Տեկորի տաճարին վրա գտնված հռոմեական արվեստի ներգործությունները, որոնք, հակառակ շատ մը նորոգություններու, դեռ կմնան մինչև այժմ։
Հյուսիսային կողմի արտաքին կլոր որմնասյուները (colonne engagé), բացի իրենց խարիսխներեն և խոյակներու ոմանց զարդաքանդակներեն, կետ առ կետ հռոմեական արվեստի համաչափության կպատկանին իրենց համեմատական թանձրություններով և բարձրություններով։ Խոյակներու ոմանց եթե քանդակները արևելյան են, սակայն անոնց կողովները (panier) հռոմեական խոյակներու ձևն ու համաչափությունը ունին, իսկ ոմանք ալ անհաջող հետևողություն են հունական արջմագիլներով (acanthe) զարդարված կորընթական անխոյակներու։ Արևելքի մեջ հայ վարպետի մը հրաբխային ավազաքարի վրա աշխատութենեն ատկեց ավելի հաջող արդյունք չէր սպասվեր արդեն։
Արևելյան ճակատի վրա մինչև այսօր պահված fronton-ի tympan-ը (նկ. 106, G) (նկ. 113, F) հունական և հռոմեական արվեստի հատուկ է և անպայման ամենանախնական շինութենեն մնացած է, թեև մասնակի նորոգություններով, բացի Գառնիի մեջ Տրդատա թախտ անվանվածեն, ոչ մի հայ հիշատակարանի մեջ այլևս չենք գտներ հունա-հռոմեական ոճի tympan-ը: Հռոմեական արվեստի ազդեցության ենթարկված Էջմիածնի կաթուղիկեն ալ դուրս ձգված կերևի, քանի որ առայժմ ոչ մի ապացույց չկա անոր երբեմնի գոյության։
Ուրեմն, երբ որ Տեկորի տաճարին վրա եղող երեք զանազան ուղղությամբ ձգված cornich-ներու միջոցավ կազմված fronton-ի tympan-ը միակն է ամբողջ հայ հիշատակարաններու մեջ, հետևաբար Տեկորի տաճարին սկզբնական շինությունը նկ. 119 ավելի վաղ պետք է լինի, քան Էջմիածնի կաթուղիկեն, այսինքն նախքան 5-րդ դար։
Հետնագույն նորոգություններու ժամանակ, երբ ավելցուցեր են հյուսիսային և հարավային fronton-ները, անոնց ճակատին ալ, իբր հետևողություն արևելյան և արևմտյան կողմերու, որպես թե tympan-ի ձև տվեր են, սակայն որչափ հեռու է իսկական tympan լինելե (նկ. 111, HHH): Արևմտյան ճակատի բարձր դրված զույգ պատուհանները (նկ. 106, H H և նկ. 113, Q Q) իրենց անհամեմատ խոշորությունով հանդերձ՝ դարձյալ tympan-ը ներքևեն փակող corniche-են ցած դրված են, մինչդեռ հյուսիսային և հարավային fronton-ներուն վրա զույգ պատուհանները անցեր են tympan-ի հորիզոնական corniche-են շատ վեր, որով հարկ եղած է tympan-ի հորիզոնական
- ↑ Daniel Ramée. Histoire général de l'architecture, t. 2 page 730. fig. 260.
- ↑ August Chosiy. Histoire de l'architecture, t, 2 Paris, page 36. 37. fig. 1. B. fig. 2.
- ↑ Daniel Ramée. Histoire générale de l'architecture, t. 2, page 726, fig. 257.
- ↑ Daniel Ramée. Histoire générale de l’architecture, page 726.
Parmi les anciennes Basiliques celle de St. Pierre de Vatican était surtout remarquable, s’il est vrai, que la disposition qu’elle conserva jusqu’à la fin du moyen age était celle que lui donna Constantin.