Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես՝ Տեկորի, Մրենի, Քասաղի եկեղեցիները, սակայն ասոնց ամենն ալ, ըստ իս՝ քննության կարոտ են, և շատ պատճառներ կան համոզվելու, որ անոնք հետնագույն հավելվածներ են։ Թալինի ս. Աստվածածին[1] եկեղեցիին վրա պարզապես հայտնի է, որ կողմնակի բոլոր abside-ները հետո են ավելցված, հավանաբար 10-րդ դարուն կամ ավելի հետո։ Ուստի պետք էր որ ընդունեինք արևելյան abside-ը անպայման արևելյան պատեն ներս և աշխատեին մյուս մասերուն վրա հառաջ եկած անհարմարություններուն պատճառները փնտռել: Արդ, վերստին հարկ կլիներ դիմել Անիի Առաքելոց եկեղեցիին և անոր հատակագծին հետ համեմատելով՝ լուծել հանգույցը (նկ. 140), որուն համաչափական ուղղությունները և հարամասունքները իրագործելով Էջմիածնի տաճարի պատերու սահմանին մեջ, կստանանք նկ. 140 հատակագիծը, որը ոչ միայն ընդհանուր տպավորությամբ կհամապատասխանե Առաքելոց եկեղեցիին հատակագծին, այլև վերին աստիճանի պատշաճություն և համանմանություն կստանա նաև չափերով (նկ. 140)։

Էջմիածնի տաճարին արտաքուստ երկայնության չափն էր 24,50 և լայնությունը՝ 23,02, որով կտեսնենք, թե ուղիղ հավասարակողմ քառակուսի չէ շենքը, արևելքեն արևմուտք 1,48 մետր ավելի երկայն է։

Առաքելոց եկեղեցիի երկայնությունը արևելքեն արևմոլտը 21,04, լայնությունը՝ 19,08 մետր, ասոնց տարբերությունն է 1,96 մետր։ Ուրեմն, Էջմիածնի տաճարի համաչափությունը՝ աննշան տարբերությամբ՝ պահված կտեսնենք Առաքելոց եկեղեցիի մեջ[2]։ Ուստի վերև կատարված թե շինարարական և թե եկեղեցական ճարտարապետության քննություններե հետո, երբ չափերու մեջ ալ շատ մոտ նմանություն կգտնվի Էջմիածնի տաճարի և Առաքելոց եկեղեցիի մեջ, այն ատեն մի քիչ ավելի համարձակորեն կարելի կլինի ըսել, թե Էջմիածնի տաճարը, ի սկզբան Վահան Մամիկոնյանի օրով կառուցվածը, եղած է Անիի Առաքելոց եկեղեցիի նման, ի ներքուստ խաչաձև կիսաբոլորակ վերջավորված թևերով, և արևելքեն արևմուտք փոքր չափով երկայն, քան հյուսիսեն հարավ, ինչպես նկ. 141 և նկ. 143:

Որպեսզի ավելի ապահով համարվի սույն եզրակացության ստուգությունը, ես պիտի ներկայացնեմ նաև հետևյալ փաստերը, որոնք ոչ նվազ դրական են համոզումներս հաստատելու համար։

Առհասարակ հայոց եկեղեցիներու մեջ կիսաբոլորակ abside-ները իրենց շառավիղի երկայնութենեն ավելի խոր են, այս համեմատությամբ ալ երբ 11,14 մետր

  1. Տեր-Մովսիսյան - Էջիածին և հայոց հնագույն եկեղեցիներ (Ազգ. հանդ., դ. XVI, տախտ. XXI):
  2. Անիի գագկաշեն ս. Գրիգորը, որ ուղիղ ընդօրինակություն է Զվարթնոց եկեղեցիի, բացի զանազան ակամա տերբերություններե՝ տրամագիծն ալ 0,60 մետր տարբերություն ունի: