Էջ:The Architecture, Tom 1.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սրբատաշ քարերով երկու, կիսաբոլորակ խորան (abside) միմյանց կից, շենքն ալ արևելքեն արևմուտք պատով մը բաժանված է երկու մասի, սակայն հայտնի չէ, թե այս երբ է տեղի ունեցել՝ եկեղեցիի վերածվելեն առա՞ջ, թե՞ հետո, այս բանը կպարզվի մասնավոր տեղումներով:

5. Բաշ-Ապարան գյուղի մեջ գտնված հնագույն եկեղեցին, որուն հեթանոսական ծագման մասին տեսնել իմ «Տեկորի տաճարը» աշխատության մեջ, մասամբ ալ առիթ պիտի ունենամ այս աշխատությանս մեջ խոսելու այդ մասին [տե՛ս նկ. նկ. 59, 60]:

6. Եղվարդ գյուղի արևմտյան կողմը, հին գերեզմանատան հարավակողմին կից կա անշաղախ որձաքարով շինված մի փոքր շինություն, նման ուրարտական շենքերու. ասոր ալ հեթանոսական ծագումն անկասկած է, հետնագույն ժամանակ ավելցուցեր են արևելյան կողմին մի խորան (cella) և վերածեր են մատուռի, որն որ մի ժամանակ ուխտատեղի էր շրջակա գյուղացիներու:


Բ
5-րդ դարու հիշատակարաններ

1. Էջմիածնի մայր տաճարը, նախկին լուսավորչաշեն եկեղեցվո տեղին վրա, ամբողջովին վերաշինված է Վահան Մամիկոնյան մարզպանի ձեռքով (585-590)։ Փայտաշեն գմբեթը քարով վեաշինել է Կոմիտաս կաթողիկոսը, իսկ Ներսես Գ. Շինող կաթողիկոսն ալ ուրիշ կարևոր շինություններ և նորոգություններ կատարեր է, որուն մասին տեսել եմ իմ «Էջմիածնի տաճարը» [էջ 220] աշխատության մեջ:

2. Օշականի եկեղեցին. Վահան Ամատունի իշխանի ձեռքով կանգնված 440 թվականին՝ ս. Մեսրոպի գերեզմանի վրա. այսօրվան շենքը, գրեթե ամբողջովին, բոցի արևելյան կողմի մի մասնավոր մնացորդե, վերաշիներ է Գևորգ Դ. կաթողիկոսը: Այս եկեղեցին ալ, 5-րդ դարու ուրիշ եկեղեցիներու նման, ունեցեր է արևելյան կողմեն դեպի հյուսիս և հարավ դուրս ցցված թևեր, որոնց հիմերը մինչև այժմ կերևին հողին երեսին: Գևորգ կաթողիկոս ավելորդ համարելով այդ մասերը վերաշինել, իսպառ քանդեր է. այս տիպի եկեղեցիներ են՝ Տեկոր, Երերույք, Օձուն, Արթիկ: