շինարարությունը Վաղարշապատի մեջ սկսել, կաթողիկոսարանը ևս այնտեղ տեղափոխելով: Այս մասին կտեսնենք էր տեղում, բայց որ կաթողիկոսարանը միանգամայն ավերված էր, այդ մասին ևս պատմական վկայություններ չեն պակսեր, թեև մեծ ու հոյակապ մի կաթողիկոսարանի գոյությանն մասին ևս մեր պատմագիրներ լուռ են։
Դվինի կաթողիկոսական մեծ եկեղեցվո մասին տեղեկություն ունինք, որ 6-րդ դարու վերջին քառորդին հիմնարկվտծ է և 7-րդի սկիզբին ավարտված՝ Կոմիտաս կաթողիկոսի օրով: (Սեբ., էջ 124)։ Այդ եկեղեցվո այսօրվան մեզ հասած ավերակը պարզ ցույց կուտա, թե Ներսեսի օրով իր նորաշեն վիճակով արժանի էր կաթողիկոսական եկեղեցի լինելու։ Սակայն կաթողիկոսարանի ասին ալ մի ակնարկություն չունինք անոր շենքին ինչ վիճակի մեջ լինելուն՝ մինչև Ներսեսի օրերը։ Համենայն դեպս դարու վերջին պիտի փնտռենք Դվինի մեջ առաջին անգամ կաթողիկոսարանի մը հիմննարկության ժամանակը, երբ առաջին անգամ Գյուտ կաթողիկոսի բնակությունը եղավ։ 5-րդ դարեն մինչև Ներսեսի ժամանակը պատմության մեջ ոչ մի ակնարկ չեմ գտած կաթողիկոսարանի մը նոր շինության և կամ հնույն նորոգության, հետևաբար, 5-րդ դարու վերջերին շինված կաթողիկոսարան մը, որ, ըստ իս, անպայման գոնե ծածկով փայտաշեն պետք է եղած լիներ, չէր կարող մինչև 7-րդ դարու կեսը մնալ այնպիսի վիճակի մը մեջ, որ Ներսեսի բարձրագույն զարգացմամբ մշակված ճաշակին գոհացում տար:
Ներսեսի գործելակերպեն իսկ հայտնի է, որ եթե Դվնա մեջ ս. Գրիգորի եկեղեցվույն զուգընթաց մի կաթողիկոսարան ալ նորոգ շինված լիներ, դարձյալ նա պիտի ձգտեր իր անձին համար իր ճաշակով շինել տալ: Այս մասին կհամոզվենք լիովին, երբ Ներսեսի անձի մասին Սեբեոսի տված նկարագիրը կարդանք, թե ինչպես «սնեալ ի մանկութենէ յաշխարին Յունաց և ուսեալ զլեզուս և զդպրութիւնս Հոռոմին, և շրջեալ ընդ աշխարհս զաւրու կարդաւք զինուորութեան» մի մարդ էր (Սեբ., էջ 288): Ամենայն հավանականությամբ,, շատ տարիներ անցած ալ չէին Հունաստանեն գալուն վրա, անոր մտքին մեջ թարմ էր բյուզանդական մայրաքաղաքին և պետության ուրիշ երկիրներուն մեջ գտնված ճարտարապետական շքեղություններու հիշատակը:
Զվարթնոցի ճարտարապետական ոճը անվիճելի կերպով կապացուցանե, որ Ներսես ոչ միայն տեսած էր Կ. Պոլիսը և Հռոմը, այլև երկար ուսումնասիրած էր սիրիական երկիրներու մեջ եղած շքեղ քրիստոնեական շինությունները, որոնց հատուկ դրոշմը կկրե Զվարթնոցի քանդակներեն և ձևերեն մեծ մասը։ Հայաստանի մեջ որչափ ալ որ շքեղ լինեին կառուցվածքները, այնուամենայնիվ չպիտի կրնար հաշտվել Արևելքի ցուրտ ոճերուն հետ և պիտի ջանար իրեն հաճելի ոճով կանգնել եկեղեցին ու կաթողիկոսարանը, ինչպես ժամանակ առաջ նույն բանը արավ Տրդատ՝ Գառնիի մեջ, Հայաստանի ոճեն բոլորովին տարբեր, զուտ հունա-հռոմեական ճոխ ոճով կանգնելով իրեն համար մի գողտրիկ հովանոց։
Բայց, ինչ որ ինձ ավելի հավանական կթվի, այն է՝ թե կաթողիկոսարանը արդեն հնացած էր և կամ արաբաց արշավանքի ժամանակ քանդված կամ այրված, որն որ նպաստավոր պատրվակ եղավ Ներսեսի համար վաղ ընդ փույթ գործի ձեռնարկելու: Ստիպողական կարիքը կհակադրեր ժամանակի աննպաստ պայմաններուն։ Արաբներու՝ Դվինը գրավելու պատմությունեն գիտենք, որ «արկին մուխ շուրջանակի, մերժեցին ծխովն ու նետաձգութեամբն զպահապանս պարիսպին» (Սեբ., էջ 176):
Կարող էր պատահել, որ այս ժամանակ նույնիսկ հրդեհի ճարակ եղավ արդեն հնացած ու խարխլած կաթողիկոսարանը, որ անպայման կաթողիկոսական եկեղեցվո մոտ պիտի լիներ «կարի մերձ առ բերդն» (Սեբ., էջ 102):
Այս հանգամանքները՝ միացան Ներսեսի զինվորական և քաղաքական բարձրագույն, կրթության և արևմտյան գերագույն կատարելության հասած գեղարվեստի հետ երկար տարիների շփմամբ նրբացած ճաշակին, անկարելի էր, որ անդիմադրելի պահանջզգար իր աստիճանին և ճաշակին համապատասխան շքեղ կոթող մը կանգնելու ու թե ի փառս իրեն և թե հօգուտ ճարտարապետության և գեղարվեստի մի նոր վերածնության Հայաստանի մեջ, փոխարինելով մինչև այն ժամանակ տիրող և ընդհանրացող ծանր և լուրջ ոճերուն:
Եվ ահա կաթողիկոսությունն ալ միակ միջոցն էր, որ հնարավորություն պիտի տար իրեն՝ տիրաբար անօրինելու և անսահման կերպով ծախսելու ինչ որ իր մեծագործության ձգտումներուն և վայելչասիրության անզուսպ ճաշակը կթելադրեին իրեն։ Այստեղ տեղը չէ՞ կարծել, որ Ներսես արաբներու ավերող արշավանքեն հետո, ուր բացի 35000 գերիներե, բազմահազար հայեր կոտորեցին, ամբողջ երկիրը ավարի մատնեցին, իշխանների մեծ մասը անպայման գերի տարան և անոնց ամբողջ կայքն ու կարողությունը հափշտակեցին, ամբողջ ժողովուրդը հետին աղքատության մեջ ձգեցին, իրաց այս վիճակի մեջ տեղը չէ՞ հավատալ Կաղանկատուացու տեղեկության, որ հայ ժողովուրդը երբեք չէր կարող Ներսեսի այդ շինությանց հսկայական գումարը ծախսել, այլ միմիայն կայսեր ծախքով, թե՞, արդյոք, ինչպես կըսե մեծանուն պր. Մառ, մի՞թե փող չուներ կայսրը Հայաստանի մեջ եկեղեցի մը շինելու համար (պր. Մառ Ագաթանգեղոսի թարգմանության մեջ հայտնած է այս կարծիքը): Բայց թե ինչո՞ւ համար Ներսես փոխանակ Դվնա մեջ