Էջ:The Architecture, Tom 1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղան անոր բոլոր բարձրագույն գաղափարներու իրագործման։

Ինձ համար բոլորովին պարզ է, որ Ներսես նախապես կազմած էր մի խոշոր ծրագիր Հայաստանի մեջ մշակույթական մեկ հեղաշրջում հառաջ բերելու և գեղարվեստական նոր վերածնություն ստեղծելու համար։ Կսպասեր հարմար առիթին, այդ առիթը կաթողիկոսական գահն էր. գահը ժառանգելեն հետո կմնար ձեռնարկելու անմիջապես, և ձեռնարկեց, առանց ինկատի ունենալու ժամանակի և չարագուշակ հեռանկարի սպառնալիքները։ Ներսեսի նպատակը և ձգտումը չէր սահմանափակված միայն եկեղեցի և կաթողիկոսարան շինելու մեջ, այլ իր ծրագրած հոյակապ տաճարի և կաթողիկոսական տան շուրջը հիմնել մի նոր քաղաք, ըստ ամենայնի համապատասխան բյուզանդական կամ հռոմեական մեծ կեդրոններու մեջ երբեմն իր տեսած ու հիացած շուքով ու վայելչությամբ։ Ահա միակ գաղտնիքը, որ Ներսեսին հանելով Դվինեն՝ դուրս բերավ Վաղարշապատի առապարը, ուր ազատ և ընդարձակ հող կար իր ուզածին պես ձևակերպելու իր նոր քաղաքին հատակագիծը։ Մանավանդ որ այնտեղ կար արդեն հին «Նոր քաղաքը» և, ըստ օտար պատմագրաց՝ հին Կայնոպոլիսը, որն որ երկու դարու անբարեհաջող դեպքերու պատճառով անշքացել էր, պետք էր որ վերականգներ իր սեփական անունով։ Թերևս այս նոր քաղաքի հիմնարկության և որոշ չափով հառաջ գնացած լինելուն հիշատակը պահված էր Թովմա Արծրունիի ժամանակ, որ նա Նոր քաղաք էր անվանում Զվարթնոցի շինված տեղը։ Հովհաննես կաթողիկոսի տված տեղեկությունը շատ պարզ է այս մասին, որն որ շատեր սխալ են հասկացել «այլ եւ կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս երգ ու մարդաց ըստ պայմանի քաղաքականաց» խոսքը (Յովհ. կաթ., էջ 88)։ Պարզապես կնշանակե քաղաքի նման շենցնել առապարը նոր բնակչություններով։ Այս պատճառով ալ ամենեն առաջ մտածեր էր Քասաղ գետեն հատկապես ջուր բերել առանձնապես իր նոր արվարձանին բավականություն տալու համար։ Եթե ոչ, ի՞նչ միտք ուներ Վաղարշապատեն երեք վերստ հեռավորության վրա ավազախիտ անապատին մեջ կանգնել այնպիսի հոյակապ կոթողներ, որ բովանդակ Հայաստանի մեջ հազվագյուտ էին, և մնալ կղզիացած՝ վանքի վանականներու նման, առանց շուրջը բնակություն ունենալու, այդ կդառնար մի վանք և ոչ թե կաթողիկոսական եկեղեցի կամ կաթողիկոսարան, մինչդեռ Ներսես բոլորովին հեռու էր այդ տեսակ մտադրութենե։

Տարակույս չկա, որ Ներսես եթե հնարավորություն ունենար Դվին մնալու և Դվինը բարեզարդելու, իր գործունեության կեդրոն կընտրեր այնտեղ, սակայն փոքր ի շատե մասնագիտական հասկացողություն ունեցողներու համար շատ դյուրըմբռնելի է, թե որչափ դժվար է դարերով առաջ հիմնված և զանազան անկանոնություններով աղճատված, մանավանդ վերջին ավերումներու պատճառավ բոլորովին ողորմելի ու անկարգ կերպարանք ստացած քաղաք մը կարգ ու կանոնի բերել, առանց առասպելական զոհողություններու և ժողովրդական տեղի և անտեղի տրտունջներու, եթե մինչև անգամ ինկատի չառնենք, որ նույնիսկ նորաշեն ս. Գրիգոր եկեղեցին ալ, որչափ որ շքեղ և գեղեցիկ շինված լիներ իր զուտ արևելյան և Հայաստանի համար սովորական դարձած ոճով, դարձյալ Ներսեսին հոգեկան բավականություն չպիտի պատճառեին, ուստի ամեն բան նոր ոճով, նոր ճաշակով կուզեր տեսնել, հետևաբար ազատ հողի վրա պիտի ծրագրեր ձևակերպել իր հոյակապ տաճարը, կաթողիկոսարանը և անոր շուրջը «ամբոխութիւնս երդ ու մարդաց ըստ պայմանի քաղաքականաց» (Յովհ. կաթ., էջ 88), այսինքն՝ Նոր քաղաքը։ Այն ժամանակ Ներսեսի համար շատ դժվար չէր լինելու Դվինեն, Վաղարշապատեն և ուրիշ զանազան տեղերե իր շուրջը հավաքել բնակչության ընտիր դաս մը։

Թե որչափ առաջ տարավ գործը այս տեսակետով, ա յդ չեմ կարող ըսել, միայն Հիմնվելով ՀովՀ* կաթողի¬ կոսի տեղեկության վրա, կՀամողվիմ, որ արդեն կա - տարված իրողություն էր, և ՀովՀ. կաթողիկոս իբրև կատարված իրողություն կներկայացնև, ըսելով թե' [(այլ և կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխոլթիւնս երդ ու մարգաց ըստ պայմանի քաղաքականաց»։ Այս տեսությունը թերևս շատերին անհավանական թվի, սակայն կհուսամ, որ ապագա պեղումները հաստատեն անոր ճշմարտությունը[1]։

Տաճարի շուրջը գտնված շինություններուն հյուրատուն կարծելու շփոթությունը անշուշտ առաջ եկեր է «երդ ու մարդաց» բառի մասին քննողներու անուշադրութենեն՝ դ տառը թ տառի տեղ ընդուներ են մտքի շփոթությունով։

Բացի այս անվիճելի հանգամանքը, ինկատի պետք է ունենալ, որ հյուրատուն անվանված մասին մեջ գոյություն ունեցող 7-8 սենյակները հազիվ բավականություն կարող էին տալ Ներսեսի կամ կաթողիկոսարանի սեփական պետքերուն։ Որչափ որ ալ փարթամ կյանքե հեռու լիներ Ներսես, ինչպես եղեր է մի ժամանակ Պետրոս կաթողիկոսը իր 300 պաշտոնյաներով, այնուամենայնիվ, իր առօրյա գործառնությանը և պաշտոնեությանը հազիվ բավականացնեին այդ շինությունները։ Ի դեպ է նաև այստեղ հիշատակել եկեղեցվո մոտ ժամատուն և քահանայից բնակարան շինելու սկզբնավորությունը, ուստի նաև անհրաժեշտ էր այդ շենքի կաթողիկոսական դահլիճի հարկերը։ «Երդ ու մարդ» բառը ավելի պարզ և անջատ գրված է Դվինի Գ. ժողովի 9-րդ կանոնի. մեջ՝ զերդ և մարդ բառերով («Հայոց եկեղ. իրավունքը», էջ 402)։

Նույն ժամանակ Վաղարշապատն ալ ավելի ստորին

  1. 1931 թվին հին Վաղարշապատի սիստեմատիկ պեղումները կատարող հանձնաժողովը, որին մասնակցում էր նաև ճարտ. Թ. Թորամանյանը, պարզեց, որ Զվարթնոցի շրջապատում քաղաք գոյություն չի ունեցել։ Բացի Խաչիկ վարդապետի պեղած տաճարից և հարակից շինություններից, վանքը շրջապատող մեծ պարսպի ներսում, տաճարից մոտ 100 քայլ դեպի հարավ, երևան եկան մի ափն մի քանի բնակելի փոքրիկ տներ։ Այդ պարսպից դուրս, Զվարթնոցի և այժմյան Վաղարշապատ քաղաքի արանքում, բացվեցին միայն առաջին դարերին պատկանող գերեզմանոցներ։ Սկզբում ճարտարապետ Թորամանյանը պնդում էր, որ ինքը նախօրոք տեսել է հետքեր Անասնաթաղ բլրի վրա, բայց հենց իր ղեկավարությամբ կատարվող պեղումները հերքերին նրա կարծիքը։ ԿԱԶՄՈՂ