Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շինողը հայտնի չէ. ըստ հին նկատագրության՝ միակամար և հսկա գործ էր, սակայն արդեն կիսով չափ փլված էր և խիստ անհրաժեշտ էր վերաշինությունը: Ըստ Առաքել պատմագրի՝ այս կամուրջը շինել է տվել Մոծակենց Գրիգոր կամ Խոջա Գրիգոր անունով մի անձնավորություն, որին աշտարակցիք ավանդաբար անվանում են Քանաքեռցի Խոջա Փլավ: Այս կամուրջը ինքնին նշանակություն ունի ճարտարապետական տեսակետով և մի օր, ինչպես Օշականի, նույնպես այս կամուրջի չափագրությունները և լուսանկարները պետք է հանել ապագա ուսումնասիրությունների համար:

Վերջապես, ուսումնասիրելի կարևոր հուշարձանների շարքում պետք է որ առաջնակարգ տեղ ունենա այս արդյունաշատ գյուղի այգեստաններն ու պարտեզները ոռոգող առուների ջրաբաշխական ուսումնասիրությունը, որ խիստ հետաքրքրական է և օգտակար Աշտարակի շինության պատմության համար: Այգեգործության և պտղաբուծության վայր լինելով ի վաղուց հետե. ջրաբաշխական աշխատանքն անպակաս է եղած այս գյուղից: Դեռ 13-րդ դարու մի արձանագրություն կա, որ մի Հակոբ Երեց նորոգել է Աշտարակի մեծ առուն: Այսպես, եթե մանրամասն ուսումնասիրվեն առուները և նրանց շինության ժամանակներն ու շինելակերպերը, ըստ ամենայնի մի գիտական ուսումնասիրություն կլինի Հայաստանի մեջ ընդհանրացող ջրային ոռոգման գործնական օրենքների համար:

6. Հռիփսիմե և Գայանե

Ճարտարապետական տեսակետով Էջմիածնի տաճարը տեսնելու գնացողը անպայման կգնա տեսնելու նաև Հռիփսիմեի և Գայանեի շենքերը, որոնք ոչ միայն մոտ են միմյանց, ոյլև գրեթե միևնույն 5-7-րդ դարաշրջաններին կանգնված շինություններ են: Այս շենքերը հնադարյան լինելուց բացի, ունին նաև ճարտարապետական խոշոր արժանավորություններ, որ ամեն մի արվեստագետի համար անհրաժեշտ է ուսումնասիրել:

Հռիփսիմեի և Գայանեի համար պատմագրական ակնարկներ կան, որ սկզբում շինվածները փոքր մատուռներ էին «կարի ցած և մթին», ըստ Սեբեոսի, «խրթին և փոքրատեսակ իմն», ըստ Հովհաննես կաթողիկոսի, իսկ ներկա մեծ շինություններից՝ Հռիփսիմեն