Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շփոթեր են hետագա Զաքարյան ջրհանի վերածնության հետ և միշտ թեր ու դեմ կարծածներով արաբական կամ սելջուկյան ճարտարապետության ազդեցություններ փնտրեր են անոր մեջ։ Սակայն վերջերս, շնորհիվ մեկ երկու ականավոր գիտնականներու կատարած ավելի մոտեն հետազոտության, պարզված է, որ 9-րդեն մինչև 11-րդ դարու վերջը ծաղկող հայ ճարտարապետությունը ոչ միայն այդ կարծեցյալ ազդեցություններեն հեռու է, այլև, ընդհակառակը, ինքն է, որ իր ազդեցությունը տարածեր է մինչև հեռավոր Եվրոպայի վրա, օժանդակելով մասնավորապես գոթական ճարտարապետության վերածնության:

Բագրատունի շրջանի ամբողջ գործունեության արդյունքն այստեղ հավաքել հոդվածիս նեղ սահմանը չի ներեր. մոտավոր գաղափար մը կազմելու համար կարծեմ այսքանն ալ բավական է։ Գրելը և նկարագրելը երբեք չեն կարող պատկերացնել նույնությամբ այն, ինչ որ իրականությունն է։ Համոզվելու, հիանալու և Բագրատունի շրջանին մեջ հայ ժողովրդի ստեղծագործական տաղանդը գնահատելու համար պետք է անձամբ տեսնել անոնց թողած հիշատակարանները, թերևս այն ատեն կծնի մեր սրտին մեջ անոնց արժանավոր ժառանգներ լինելու վսեմ զգացումը։

5. Շետտատյան շրջան: Շետտատյաններու շրջանին մեջ ճարտարապետության և գեղարվեստներու զարգացման տեսակետով առանձնապես աչքի ընկնող ոչինչ չեմ գտներ, ընդհակառակը, ողբերգակ բանաստեղծ լինել հարկ է՝ հունաց տիրապետութենեն և Արփասլանի կոտորածեն սկսած՝ մինչև մեծն Շաքարեի տիրապետության փրկարար շրջանը բովանդակ Շիրակի սուգն ու շիվանը ողբալու համար։ Ես այստեղ Շետտատյաններու անունով առառավելն արձանագրել կարող եմ քանի մը արվեստագիտական այլանդակություններ և պատմական վշտառիթ անցքեր, որոնք պարզ կերպով ցույց կուտան Շետտատյան ըսված ցեղի վարչական արժանավորությունը և հոգեկան նկարագիրը:

Հարկ չեմ տեսներ այստեղ մի առ մի մեջ բերել Ա. Լաստիվերտցու, Վ. Բարձրաբերդցու, Կ. Գանձակեցու և այլոց ողբերգական, սրտաճմլիկ հյուսվածքները ավելի քան մեկ դար Շետտատյաններու օրով Շիրակի գլխեն անցած անլուր աղետներու մասին։

Հիմնվելով Վ. Բարձրաբերդցու մեկ վկայության վրա, բանասերներե ոմանք կեզրակացնեն, թե Արփասլանի հաղթութենեն հետո Անիի առաջին տեր Մանուչեի մոր կողմանե կիսահայ լինելը և հայ կնոջ հետ ամուսնացած լինելը Անիի և շրջակայից բնակչության համար մեծ բարիքներ բերավ, որպես թե Մանուչե, ազգային սովորություններե առաջնորդված, իր շուրջը հավաքեց իշխաններն ու ավագները և անվանական կերպով անոնց հանձնեց երկրի ներքին