Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոյակներ: Ստալակտիտի և մոզայիկի ոճերը շատ բազմակողմանի կերպով մշակված են Զաքարյան շրջանին և գրեթե առանց բացառության տեղ գրաված են բոլոր ժամատուններու, անհատական և հասարակական շինություններու մեջ:

Ամենեն նշանավոր տեղը կբռնեն այս շրջանին մեջ անզուգական մտքի թռիչքով գեղազարդված խաչքարերը, ոչ միայն գաղափարը, բազմատեսակ զարդերու ներդաշնակ պատշաճությամբ դասավորումը, այլև հրաբխային անընդունակ ավազաքարի վրա անհավատալի նրբությամբ մաքուր քանդակագործումը սքանչացում կպատճառե ամեն կարգի արվեստագետներու:

Զաքարյան շրջանի ճարտարապետական ոճը թեև ընդհանուր Հայաստանի մեջ չտարածվեցավ, սակայն միմիայն Շիրակի սահմաններուն մեջ ալ կղզիացած չմնաց. Սյունյաց աշխարհը ամբողջովին պճնազարդվեցավ այս ոճի գողտրիկ հիշատակարաններով: Թեև թվով ցանցառ, ազդեցությունը զգալի եղած է բարձր Հայքի, Վանանդի և Արարատյան գավառներու մեջ: Արարատյան նահանգի մեջ մինչև այսօր կանգուն մեզ հասած Հովհաննավանքի ժամատունը Զաքարյան շրջանի վերածնության պարծանքն է: Այս ժամատան մեջ ոչ միայն կտեսնենք ճարտարորեն գաղափարված ու քանդակված զարդաքանդակներու բազմազանություն