Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանին զարգացան։ Այս շրջանն էր նաև գեղաքանդակ խաչքարերու ծնունդ տվողը՝ ժամանակին հատուկ ոճերու խառնուրդով քանդակազարդված։

Զաքարյան շրջանի ճարտարապետական ոճը մեծ մասամբ հավատարիմ մնալով բացառապես Բագրատունի շրջանին վերածնված ոճերուն, զգալի կերպով հեղաշրջման ենթարկեց քանդակագործության ճյուղը։ Այս շրջանին մանվածոները թեև իրենց հրապույրը չկորսնցուցին, սակայն անոնց մեջ քանոնի և կարկինի դերը կատարեց արվեստագետներու ձեռքի ճարտարությունը. նախկին ուղիղ կամ կոր գծերով կազմված չոր մանվածոները փոխարկվեցան տերևալից ու ծաղկալից գողտրիկ հյուսվածքներու։ Հին շրջանին մեջ անջատ-անջատ քանդակված վարդեր ու ծաղիկներ ավելի մոտեցան բնականի, առանձին ցողուններով միացան մայր ոստերու հետ։ Միայն տերևալից ու ծաղկալից ոստերու ակնահաճո պատկերացումներով չբավականացավ այս գեղարվեստագետներու ճաշակը, բնության բոլոր կենդանությունը անդրադարձնելու ձգտեցան իրենց կանգնած շենքերու պատշաճ մասերուն վրա և խառնեցին իրենց ճոխ հյուսկենները ամեն տեսակ վայրի ու ընտանի թռչուններով և կենդանիներով։

Թռչուններ և կենդանիներ քանդակելու մեջ հայերը ուշագրավ հառաջադիմություն ըրեր էին 5-րդ և 7-րդ դարերուն մեջ. սակայն Բագրատունի շրջանի վերածնությունը միանգամայն մոռացության տված էր նախնյաց մշակած այդ ճյուղը։ Այս շրջանին ամենեն կատարելագործյալ նմուշն է Անիի բոլորակ ս. Գրիգորի մեջեն գտնված Գագիկ Ա-ի արձանը, որն որ իր մեջ բավական մարդակազմական համաչափություններ ունենալով հանդերձ՝ կոփման մեջ շատ նախնական է։

Զաքարյան շրջանը վերստին կյանք ու կենդանություն տվավ Բագրատունիներու օրով օրհասական վիճակի հասած կենդանիներ և թռչուններ քանդակելու արվեստին՝ բոլորովին նոր ոճով և նոր ուղղությունով: Բայց, ինչպես կերևի, մարդոց պատկերներ քանդակելու ճյուղը դարձյալ չմշակվեցավ: Այդ ճյուղին վերաբերող ոչ մի լավ նմուշ չի հասած մեզ։

Նկարչությունը ոչ նվազ զարգացման ճամբու մեջ էր Զաքարյան շրջանին, բայց մանրանկարչության արվեստը իր ժամանակակից շատ մը ազգերու արվեստներու հետ մրցելու աստիճան նախանձելի բարձրության հասավ։

Մեր ժամանակի ճաշակով քանդակագործության մեջ եթե մի զգալի թերություն կա, այն ալ երբեմն անոնց արտակարգ կերպով խճողված լինելն է, որոնք թեև շատ մոտեն դիտողներու համար հրապուրիչ և գրավիչ են, սակայն հեռվեն տեսնողներու համար կորսնցնելով իրենց գնահատելի մանրամասնությունները, կկորսնցնեն նաև իրենց հրապույրը։ Այնուամենայնիվ ինքզինքս անիրավացի կգտնեմ այս քննադատության մեջ, պահանջելով, որ այն ժամանակվան արվեստագետներ անպայման ի նկատի ունենային մեր այսօրվան ճաշակը:

Առանձնապես Զաքարյան վերածնության սեփականություններն են գույնզգույն քարերով մոզայիկ պատեր, հորիզոնական մոզայիկ առաստաղներ, դռների ստալակտիտ շրջանակներ և պսակներ (corniche), նույնպես նաև ստալակտիտ քանդակներով սյուների