Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քառակուսի էր, դուռը կբացվեր մեջտեղեն: Դռնեն անմիջապես ներս որոշ լայնությամբ և սրահի երկայնության հավասար նախագավիթի նման մի տեղ կթողվեր (նկ. 278, 1)։ Այս նախագավիթին անմիջապես կհաջորդեր բուն հանդիսասրահը՝ մի փոքր բարձր հատակով (նկ. 278, 3)։ Սրահը և նախասրահը բաժնված էին աղեղնակապ երկու կամ ավելի համաչափորեն զետեղված սյուներով (նկ. 278, 6,6)։ Նախասրահին մեջ նստելու աթոռ կամ բազմոց չէր դրվիր և միայն հատուկ էր սպասավորներու ու հյուրամեծարներու։

Նախասրահի աջ և ձախ կողմերը, հատակեն մոտավորապես մեկ մետր բարձրությամբ առանձին բազմարաններ են շինված, որոնց ներքև պահարաններ են, ուր կպահվին հանդիսասրահին հատուկ սպասները, իսկ վրանները կնստեն նվագածուներու և երգեցիկներու խումբերը (նկ.278, 2,2)։ Բուն հանդիսասրահը, դռան հետ դեմ առ դեմ ունի ձմեռային մի վառարան (նկ. 278, 4)։ Վառարանին երկու քովեն սկսած հաստատուն շինված են՝ մինչև նվագածուաց խումբերու բարձրավանդակը հասնող փայտաշեն բազմոցները (նկ. 278, 5,5,5,5)՝ մոտավորապես 30-40 սանտ. բարձրությամբ։ Բազմոցին ամբողջ երկայնությունով կփռվեին խոտով կամ բուրգով լեցված ներքնոցները՝ բավական զգալի թանձրությամբ, որուն մախաթ անունը կուտային: Ներքնոցներուն վրա կփռվեին թանգագին գորգեր՝ հատկապես բազմոցներու յուրաքանչյուր կողմին լայնության և երկայնության չափով գործված, այնպես որ, բազմոցին հորիզոնական լայնոլթյունը ծածկելե հետո, պետք էր մեկ մասն ալ վար կախվեր մինչև սրահի տախտակամածը՝ բազմոցի տախտակե ճակատը ծածկելու համար։ Գորգերը փովելե հետո, շուրջանակի կշարվեին թանգագին մետաքսեղեն կամ այլ կերպասեղեն երեսներով խոտե կամ բրդե պինդ լեցված բարձեր՝ պատերուն հենված ուղղահայաց ձևով։ Վառարանին մեկ կամ մյուս կողմին անմիջապես կից կնստեր տան նահապետը, և հանդիպակաց կողմին կնստեր քաղաքին հոգևոր առաջնորդը կամ տաներեց քահանան։ Ասոնցմե հետո, պատվո կամ աստիճանի համեմատ, կշարվեին ծալապատիկ կամ ծնկաչոք հանդիսականները ամբողջ բազմոցներու երկարությամբ: Եթե հանդիսականներու մեջ պատահեին ավելի պատվո արժանի մարդիկ, անոնց համար կրկին կբերվեին առանձին փափուկ բրդե փոքր ներքնակներ և փափուկ բարձեր՝ հենվելու։

Ճաշեն առաջ երկու սպասավորներ, ձեռքերնին կոնք և ջրամանով, վառարանին երկու քովեն սկսելով՝ հանդիսականներուն ձեռքերուն ջուր կլցնեին լվացվելու համար, որոնց կընկերանային նաև՝ ուրիշ երկու սպասավորներ՝ ուսերնուն վրա ձգված շատ մը անձեռոցներով, անոնք ալ լվացվողին անմիջապես ձեռքին վրա կձգեին մի անձեռոցիկի սրբվելու համար։ Լվացվելու արարողութենեն հետո կբերվեր ճաշի մեծ սեղանը ընդհանրապես բոլորակ. սեղանի լայնությունը կամ տրամագիծը քիչ պակաս էր բազմոցներու մեջտեղ մնացած դատարկ միջոցեն։ Սեղանը կազմված էր մի շարք մաքուր տախտակներե, որոնք միացած էին