Աթաշկիահ — կրակապաշտների աշտարակաձև տաճար Պարսկաստանում, ռուս. храм огнепоклонников.
Ակրոպոլ − հունական քաղաքի միջնաբերդ, ակրոպոլիս. ռուս. акрополь.
Աղոթասրահ − եկեղեցու դահլիճի կենտրոնական և արևմտյան կողմը, ժողովրդին հատկացված մասը։
Ամբարտակ − բարձր աշտարակ, բուրգ, արհեստական թումբ, ջրի առաջ շինված պատնեշ, ռուս. плотина.
Ամրոց − բերդ, քաղաքի պարսպապատ մաս, պարսպով ամրացրած փոքրիկ բնակավայր. ռուս. крепость.
Աշտարակ − բարձր դիտանոց, բարձրադիր փոքրիկ ամրոց, բերդապարսպի բուրգ, ռուս. башня.
Ապարանք − իշխանական կամ թագավորական պալատ։ Հին նշանակությամբ՝ մեծ տուն. ռուս. дворец.
Ասպնջականոց − հյուրատուն, հյուրանոց. պալատի մեջ հյուրերի գիշերելուն հատկացված մաս:
Ավագ բեմ − եկեղեցու գլխավոր բեմ։ Այսպես է կոչվում եկեղեցու արևելյան կողմի կենտրոնական խորանը, ի տարբերությոն հարավային, հյուսիսային և այլ երկրորդական բեմերի. ռուս. главный алтарь.
Ավանդատուն − եկեղեցու խորաններից (փոքրիկ սենյակներից) մեկը կամ վանքում առանձին շինություն, որը հատկացված է մասունքներ և այլ թանգարժեք իրեր պահելու համար, ռուս. ризница.
Ատրուշան − կրակապաշտների տաճար, կրակատուն. ռուս. храм огнепоклонников.
Արջմագիլ − արջմագիլ բույսի նմանող քանդակներ, ռուս. акант.
Արքունիք − թագավորական պալատ իր բոլոր մասերով. ռուս. царский дворец.
Բազիլիկ − նեղ և երկար թագակապ դահլիճ, երբեմն սյունաշարքերով բաժանված թևերի, ռուս. базилика.
Բարավոր − վերնասյամ, դռան շրջանակի վերին մասը:
Բարձրաքանդակ − ընդհանուր մակերեսից դուրս ցցված ուռուցիկ քանդակներ, ռուս. горельеф.
Բերդ − պարսպով ամրացրած վայր. ռուս. крепость.
Բերդաքաղաք − բերդի մեջ շինված քաղաքամաս, քաղաքի պարսպով պարփակված մասը:
Բուրգ − պարսպից դուրս շեշտված կիսաբոլոր կամ քառանկյուն մասեր, աշտարակ, ռուս. башня крепости.
Գալըռի − սրահ. ռուս. галерея.
Գավիթ − նախասրահ, եկեղեցուն կից շինված սրահ. ռուս. притвор.
Գետնուղի − ստորերկրյա ճանապարհ, որ սովորաբար շինում էին բերդերին կից՝ պաշարման ժամանակ դրսի հետ գաղտնի հաղորդակցություն պահելու համար, ռուս. подземный ход.
Գմբեթահարկ − գմբեթավոր (շենք), ռուս. купольное (здание).
Գմբեթարդ − գմբեթի ձև ունեցող: Հեղինակը գործ է ածում եկեղեցու աբսիդների գնդաձև առաստաղի համար, ռուս. конха.
Դահլիճ − մեծ սենյակ, սրահ։ Հնումч շենքի կենտրոնական մասը, որ ծածկված չէր լինում և ծառայում էր իբրև հավաքատեղի և զվարճության վայր։ Համապատասխանում է հռոմեական ատրիում բառին։
Դամբարան − գերեզման, գերեզմանի վրա շինած շենք, ռուս. гробница և надгробный памятник.
Դերբուկ − խորտուբորտ տեղ, քարքարոտ վայր։
Դոլմեն − մեգալիթյան կուլտուրային պատկանող նախնական արկղաձև քարե շինություն, ռուս. долмен.
Եկեղեցի — քրիստոնյաների պաշտամունքային տաճար. ռուս. церковь.
Զանգակատուն − եկեղեցուն կից կամ նրա մոտ շինված բարձրադիր գմբեթավոր աշտարակ, որի վրա կախված են եկեղեցի հրավիրելու կոչնակները կամ զանգերը, ռուս. колокольня.
Զիկկուռահ − աստիճանավոր մեծ աշտարակ Ասորեստանում, որ ծառայում էր իբրև պաշտամունքային տաճար. ռուս. зиккурат.
Զոհարան − հեթանոսական տաճար, որտեղ զոհեր էին մատուցում աստվածներին. ռուս. капище.
Թև − նեֆ. ռուս. неф, корабль.
Ժամատուն − եկեղեցուն կից շինած մեծ դահլիճ, ռուս. большой притвор.
Իջևան − նախնական ժամանակներում՝ թափառաշրջիկ ցեղերի ժամանակավոր բնակավայր։ Միջնադարում՝ հյուրանոց և գլխավորապես եկվոր վաճառականների հյուրատուն և վաճառանոց. ռուս. гостиный двор.
Լաստակերտ − 1. կամարները և պատերի վերին մասերը շինելու ժամանակ դրված փայտե կաղապար. ռուս. опалубка.
- ↑ Երիտ. հնագետ Հռիփսիկ Ջանփոլադյանը Թորամանյանի գործերից դուրս բերեց ճարտարապետական տերմինների լիակատար բառացանկը,
որը, սակայն, ավելորդ համարեցինք ամբողջությամբ այստեղ դնել: Բառացանկից ընտրեցինք միայն այն բառերը, որոնք այժմ մեր ճարտարապետները կամ չեն գործածում և կամ գործ են ածում նոր նշականությամբ: Ընթերցողին որոշ դյուրություն տալու համար բառերի հայերեն բացատրության կողքին շատ դեպքերում դրինք նաև նրանց ռուսերեն համանիշները: Բառերի բացատրության մեջ դրել ենք միայն բնագրում գործածված նշանակությունները:
Թորամանյանն ինքը ձեռնարկած է եղել կազմելու հայերեն ճարտարապետական բառարան և ֆրանսերենից հայերեն նույնպիսի բառարան: Առաջին համարը նա մի քանի մատենագիրներից քաղել է շինարարական բառեր և կազմել բառացանկ. երկրորդի համար կազմել է երկու տետրակների մեջ մի քանի տասնյակ A տառի բառեր: Այդ երկուսն էլ ավելորդ համարեցինք տպագրել իբրև անավարտ գործեր: ԿԱԶՄՈՂ