Էջ:The Architecture, Tom 1.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. շենքերի վերին մասերը շարելու, համար փայտե հարմարանք. ռուս. строительные леса.

Լուսանցույց − փայտից, գաճից կամ մետաղից պատրաստած լուսամուտի բացվածքին ապակու տեղ հագցվող ծակ-ծակ զարդարուն հարմարանք։


Խարիսխ − սյան ստորին մասը, սյան բազա. ռուս. база колонны.

Խոյակ − սյան վերին մասը, սյան գլուխ, ռուս. капитель.

Խոյող − խոյակի ոլորտ, ռուս. волюта.

Խորան − 1. եկեղեցու բեմ. ռուս. абсида. 2. եկեղեցու մեջ շինած փոքրիկ սենյակ, ռուս. придел.


Կաթուղիկե − ընդհանուր նշանակություն ունեցող եկեղեցի: Այսպես էին կոչվում գլխավոր եկեղեցիները գավառական, ծխական և այլ տեսակի տեղական նշանակություն ունեցող եկեղեցիներից տարբերելու համար. ռուս. кафедриальный собор.

Կամարամիջոց − կամարների միջև ընկած առաստաղ։

Կիկլոպյան (շինություն) — հսկայական անտաշ քարերով առանց շաղախի շինված նախնադարյան կառուցվածք, ռուս. циклопическое (сооружение).

Կոթող − հիշատակի համար կանգնեցրած արձան կամ քար. ռուս. стела, памятник.

Կրոմլեխ − մեգալիթյան շինության տեսակներից մեկը մեծ քարերով շարված շրջան, որ ծառայել է իբրև պատսպարան, սրբատեղի կամ դամբարան, ռուս. кромлех.


Համբարանոց − մթերքների պահեստ։ Հին մատենագրության մեջ երբեմն՝ գանձատուն։

Հանդիսասրահ − կրոնական և աշխարհիկ տոների և այլ հանդեսների հատկացված դահլիճ կամ բացօթյա սրահ. ռուս. парадный зал.

Հատակաձև − հատակագիծ։

Հողաբլուր դամբարան − կուրգան, ռուս. курган.

Հյուրասրահ − հյուրեր ընդունելու դահլիճ։

Հովանոց − թագավորի կամ իշխանի ամառնային պալատ. ռուս. летний дворец.


Մասանց խորան − մասունքներ պահելու խորան։

Մատենադարան − գրադարան, գրադարանին հատկացված շենք։

Մատուռ − նահատակի գերեզմանի վրա կառուցած, եկեղեցու նմանվող փոքրիկ շենք. ռուս. часовня.

Մեգալիթյան (կուլտուրա) − այսպես է կոչվում նախնադարյան շինությունների ոճերից մեկը, որ բնորոշ է կրոմլեխներով, դոլմեններով և մենհիրներով, ռուս. мегалитический.

Մեհյան − կրակատուն, հեթանոսական տաճար, ռուս. капище.

Մենաքար − տե՛ս մենհիր։

Մենհիր — մեգալիթյան կուլտուրային պատկանող տնկված ցից քար, որ երբեմն շրջափակված է լինում կրոմլեխով, ռուս. менгир.

Միջնաբերդ − բերդաքաղաքի բարձրադիր մասում շինած առանձին ամրություն, որտեղ լինում են իշխողների պալատները և զինապահեստները. ռուս. цитадель, кремль, вышгород.

Միջնագմբեթ − եռահարկ եկեղեցու միջին հարկաբաժինը։

Միջնապարիսպ − բերդի մի մասն առանձնացնող ներքին պարիսպ:

Մկրտատուն − շենք կամ շենքի մաս, որ ծառայում էր մկրտության։

Մկրտարան − մկրտության ավազան. ռուս. купель.

Մոզայիկ − շքաքար, գույնզգույն քարի հատիկներից շինված (նկար), ռուս. мозаика.

Մուլյուրազարդ − բարձրաքանդակներով զարդարած։

Մույթ − հաստահեղույս սյուն, պիլոն. ռուս. пилон.

Նախագավիթ − շենքի մուտքի առաջ շինած ծածկույթ։


Որձաքար − բազալտ, պինդ քար։

Որմնահյուսություն − պատ շարելու արհեստ, որմնադրություն։

Որմնամույթ − պատին կպած մույթ, ռուս. пилястр.

Որմնասյուն − պատին կպած կիսասյուն, ռուս. полуколонна.


Պահարան − շենքի կամ գետնի մեջ շինված գաղտնի մաս, որտեղ պահում են թանկարժեք իրեր. ռուս. хранилище.

Պահնորդարան − պահականոց, պահակատուն, ռուս. караульное помещение.

Պանթեոն − աստվածներին նվիրված հունական և հռոմեական հեթանոսական մեծ տաճար, ռուս. пантеон.

Պսակ − 1. քիվ. կարնիզ. ռուս. карниз. 2. պատուհանների, խորշերի և այլ նման մասերի գլխազարդ, ռուս. бровь.


Ջրամբար − ջրի պահեստ. ռուս. водохранилище, цистерна.


Սագաշեն − կամարածածկ, օրոցաձև ծածկ ունեցող շենք. ռուս. сводчатое перекрытие.

Սելլա − հեթանոսական շենքի կենտրոնական մասը, ռուս. целла.

Սյունասրահ − շենքին կից ծածկույթ ունեցող սյունաշարք, ռուս. портик.

Սողոմաքաղ − ժողովրդական տան գմբեթավոր փայտաշեն ծածկ, գլխատուն, հազարաշենք, դառնավուճ։

Ստալակտիկ − կախված զարդարանքների տեսակ. ռուս. сталактит.


Վանդակորմ − վանդակով կազմած միջնորմ, մի մասը մյուսից բաժանող վանդակ։

Վանք − եկեղեցական շենքերի խումբ, որտեղ, բացի եկեղեցիներից՝ լինում են նաև միաբանների բնակարաններ, հյուրատուն, գրատուն, դպրանոց, նշխարատուն, ավանդատուն, գոմ, ամբարանոց և այլն. ռուս. монастырь.

Վեմ-քար − եկեղեցու բեմի վրա դրված և սեղանի ձևով միմյանց հագցրած երկու քարեր − համարվում է եկեղեցու խորանի հիմքը։

Վերնագմբեթ − եռահարկ տաճարների երրորդ հարկաբաժինը:

Վերնասյամ − դռան բացվածքը եզերող շրջանակի վերին մասը։

Վերնատուն − սրահ կամ սյունասրահ՝ շենքի վերին մասերում։


Տաճար − դահլիճ, մեծ սրահ, ռուս. зал.

Տոնասրահ − տոնակատարության դահլիճ, ռուս. церемональный зал.

Տուն ասպազինաց − հեծյալների զորանոց և հեծելազորի զինապահեստ։

Տուն գանձուց − գանձատուն, գանձարան։

Տուն գինուց (գինվո) − մառան, գինու պահեստ։

Տուն դիվանի − գրասենյակ, դիվան։

Տուն պահնորդաց − պահականոց, պահակատուն։

Տուն պատմուճանաց − հանդերձասրահ, նախասրահ՝ վերնազգեստը պահելու։

Տուն պատրուճակաց − անասունների բաժանմունքը պալատում, գոմ։


Ցածրաքանդակ − հարթ մակերեսի վրա փորված քանդակ, ռուս. барельеф.


Փող − պատի առաջակարկառ մասի ծանրությունը պահող կամար, ռուս. тромп.

Փող տանց − միջանցք, նաև նեղ ու երկարավուն անցք՝ շենքի մի մասից մյուսն անցնելու համար։ Նույնն է նաև փողոց բառը հին իմաստով։


Քառակուսի − քառանկյուն, չորս կողմ ունեցող (առանց կողմերի հավասարության), ռուս. четырехугольный.

Քարակույտ դամբարան − գերեզմանի վրա շինած քարաբլուր՝ նախնական ժամանակներում։

Քիվ − կարնիզ, պսակ. ռուս. карниз.


Օտարանոց − հյուրատուն, իջևան։ Այսպես էին կոչվում սովորաբար վանքերին կից հյուրանոցները։


Ֆրոնտոն − ճակտոն, պատի վերին եռանկյունաձև մասը, որն ընկնում է հարկաբաժնի և տանիքի թեքության արանքում, ռուս. фронтон.