Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի անեմ, որ ես բավական չէի նույնիսկ ներկա Հայաստանի հողի վրա ցրված ամբողջ հին հուշարձանները հետազոտելու և անոնց ճարտարապետությունն ուսումնասիրելու։ Թեև իմ նախորդներես ավելի եմ աշխատել և ուսումնասիրելի նյութեր հավաքել, սակայն, ի նկատի ունենալով գործի լրջությունը, նախ զգուշացել եմ իմ անձամբ չտեսած ու չչափագրածների մասին կարծիք հայտնելե, երկրորդ, ներկա Հայաստանի սահմանի մեջ գտնված հուշարձանները հետախուզության ենթարկելով թափառել եմ և հազիվ կարողացել եմ, որոշ եզրակացության գալով, մի ընդհանուր կարծիք հայտնել Հայաստանի մեջ ծնող ու զարգացող ճարտարապետական արվեստի վրա, սկսած նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր թվականության 15-րդ դարը։

Որովհետև նկատել եմ, որ Հայաստանի պատմական ճարտարապետության այս երկար դարեր տևողության մեջ, արվեստի ճաշակը միօրինակ չմնալով, քանիցս վերածնության ենթարկվել է, ուստի որոշել եմ ըստ հնարավորության [ներկայացնել] թե արվեստի զարգացման աստիճանները և թե վերածնություններով կրած փոփոխությունները, այսինքն՝ զարգացումները և անկումները մինչև 15-րդ դար, որը [պատմական արվեստը] անկման դատապարտվել է 15-րդ դարից:

[Առաջին մասի] մեջ բավական մանրամասն գրել եմ Հայաստանի նախապատմական և նախաքրիստոնեական արվեստների մասին, որոնք դարեր շարունակվելով՝ կիկլոպյան նախնական արվեստագործությամբ մտել են մինչև քրիստոնեական երկրորդ կամ երրորդ դարերուն մեջ, մինչև որ վերջ գտել են. իսկ մյուս կողմից, քրիստոնեական շրջանում նորոգ վերածնված արվեստի սկիզբը գտած եմ նախաքրիստոնեական վերջին երկու-երեք դարերուն մեջ, որուն հին և նոր վերածնված ճարտարապետական արվեստը խաչաձևվել է մեր թվականության սկիզբներին:

Գտնվեցին այնպիսի հայ և ևրոպացի ճանապարհորդներ, որոնք կարծիք հայտնեցին, թե Հայաստանում ինքնուրույն ճարտարապետություն չէ եղած: Սակայն, իհարկե, վերջին ժամանակներս գիտնական ճարտարապետների նորանոր ուսումնասիրություններ հերքեցին այդ անհեթեթ կարծիքը և հաստատեցին այն կարծիքը, թե Հայաստանում եղել է մի ինքնուրույն ճարտարապետություն, որը ընդունելով և ձուլելով իր մեջ օտար փոխառություններ, նաև տարածել է իր երկրից դուրս մոտավոր և հեռավոր օտար պետությանց մեջ: Հայաստանի այս ինքնուրույն ոճը օժանդակ հանդիսացած է արևմտյան նոր ոճերի կազմակերպման:

Հայաստանի ինքնուրույն ճարտարապետական արվեստը մինչև մեր թվականության -րդ դարի վերջին անկումը չորս զանազան վերածնություններ ունեցավ և այդ չորս վերածնություններով այնքան փոփոխվեցավ, որ 5-րդ դարու առաջին վերածնության քով՝ 15-րդ դարու վերջին չորրորդ վերածնությունը բոլորովին անճանաչելի դարձավ, եթե չլինեին ավանդական հայոց ճարտարապետության մեջ քաղաքացիություն ստացած կամ անբաժանելի մասեր, որոնք դարուց ի դարս բնականաբար հետզհետե սրբագրվեցան և գեղեցկացան։

Քրիստոնեության շրջանում, առաջին վերածնությունը թեև վերջացած եմ համարում 5-րդ դարու վերջին, սակայն, ինչպես մասնավոր կերպով հայտնեցի, սկիզբն անհայտության մեջ է։ Թեև առաջինից մինչև 5-րդ դար միջոցը շատ երկար է, թերևս այդ երկար ժամանակամիջոցի մեջ Հայաստանի ճարտարապետությունը վերածնություններ ունեցել է, սակայն մենք այսօր ոչ միայն քիչ նյութեր ունինք այդ շրջանից, որպեսզի տեսնենք և բաղդատելով վերածնություններ որոշենք, ոյլև եղած նյութերը, որոնք մեր թվականության 4-րդ և 5-րդ դարերուն կվերաբերին, համեմատական ուսումնասիրությամբ մեծ տարբերություններ չեն երևում այդ երկար ժամանակամիջոցում կանգնված շենքերի մեջ։ Ուստի , մեկ կողմանե նախքան 6-րդ դարը կառուցած հուշարձանների բացարձակ սակավությունը, մյուս կողմանե համեմատական ուսումնասիրության մեջ մեծ տարբերություններ գրեթե չտեսնվիլը, ինձ պարտավորեցնում է 3-րդ դարից մինչև 5-րդ դարը ներառյալ ընդունել առաջին վերածնություն:

Երկրորդ վերածնությունը տեղի է ունեցել 7-րդ դարուն, գրեթե մեկ դար խարխափումներ և պատվաստման փորձեր անելուց հետո։ 6-րդ դարուն մեջ շինված շենքեր ունինք, որոնք իրենց վրա ունին թե 6-րդ դարու շինվածամասեր և թե բոլորովին նոր պատվաստված օտար ճարտարապետության հատուկ շինվածամասեր։ 7-րդ դարուն կամ ձուլվելով և կամ վտարվելով օտար տարրեր. վերջնական կերպարանք է ունեցել երկրորդ վերածնությունը։

Օտար տարրեր պատվաստելու տատանման և խարխափման ապացույցներ տալիս են մեզ 6-րդ դարուն կանգնված Ավանի, Դվինի, Եղվարդի մեծ կաթուղիկեները։ Իսկ 7-րդ դարու վերածնությունը թեև կարճ, մի դար է տևած, այնուամենայնիվ նույն երկրորդ վերածնության ապացույց ամբողջական և կիսավեր շենքեր շատ են հասել մեզ:

Այսօր մենք ունինք 7-րդ դարուն պատկանող այնպիսի կատարելագործված շինություններ, որ հետագային Հայաստանը չէ ունեցել գրեթե այդօրինակ մեծագործ հուշարձաններ: Բայց ինչ որ հետաքրքրական և բնորոշ է Հայաստանի համար, այն է, որ այս երկրորդ ճարտարապետական վերածնությունն իր գեղարվեստական բարձրությանն է հասնում Հայաստանի անիշխանության ժամանակ։ Աներևակայելի մի գործունեություն ունեցել են Հայաստանի բնակիչները 7-րդ դարուն, մեծաքանակ հուշարձաններ են կանգնել 7-րդ դարուն, որոնց վերջինն է, իմ կարծիքով, Թալիշի (Արուճ) Գր. Մամիկոնյանի շինած կաթուղիկեն։ Բայց 7-րդ դարու վերածնության կնիքը կրում է Զվարթնոց եկեղեցիի շինարարական և գեղարվեստական ոճը չափազանց տաղանդավոր մի ճարտարապետի ղեկավարությամբ և հսկողությամբ։

Վերջասլես, 7-րդ դարու Հայաստանի ճարտարապետությունը չափազանց մեծ բարձրության պիտի հասներ և շրջակա մեծ ազգերին պիտի գերազանցեր, եթե վրա չհասնեին քաղաքական մեծ փոթորիկներ