Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր ազգութենեն Թովմա Արծրունին, որ մանրամասնորեն նկարագրած է թե իրենից շատ ու շատ առաջ Արտաշեսի ձեռքով Արտամետի շինության և թե իր օրով Գագիկ Արծրունիի շինած ծովային նավահանգստի, Աղթամարի թագավորական պալատի և շքեղ եկեղեցիի մասին։ Հայ պատմագրից անսպասելի էր այսքան պատկերավոր և հասկանալի նկարագրություն, որ Թովման ունի այս մի քանի շինությունների մանրամասնության մասին։ Այս մանրամասն նկարագրության կծանոթացնեմ հետո, երբ կարգը կուգա Աղթամարի մասին խոսելու:

Պետք է գիտնալ, որ ներկա աշխատությունս բնականաբար պիտի ունենա թերություններ՝ զանազան անհերքելի պատճառներով, որոնց ամենամեծն է նախառեվոլյուցիոն շրջանում իմ բոլորովին մենակ և անօգնական լինելս՝ համեմատելով բովանդակ Հայաստանի մեջ ցրված ուսումնասիրելի նյութերի չափազանց շատության: Բացի այդ, ինձ անհրաժեշտ էին գրական աղբյուրներ շրջակա ազգերի ճարտարապետության և գեղարվեստի ուսումնասիրության համար, որպեսզի հնարավոր լինի դարուց ի դարս Հայաստանի մեջ զարգացող ճարտարապետական արվեստը բադդատել օտար արտադրությունների հետ, որով պիտի պարզվեին Հայաստանի ճարտարապետության ոչ միայն ինքնուրույն զարգացումները, այլև այն աղբյուրները, որոնք ներգործել են Հայաստանի արվեստի վրա և ազդել են նաև երկրից դուրս ուրիշ դրացի ազգերի արվեստասերի վրա։

Հին արվեստների ուսումնասիրության համար գրական ադբյուրներ ձեռք բերել ինձ համար անհնար եղավ հին կարգերի ժամանակ. ուստի միջոցներու նեղ սահմանի մեջ կատարած իմ ուսումնասիրությունները չեն կարող ըստ ամենայնի պահանջված կատարելությունն ունենալ, այնուամենայնիվ ամեն ոք կարող է վստահ լինել, որ ինչպես նախաքրիստոնեական շրջանի ուսումնասիրության [Ա մասի] մեջ հայտնել եմ, նույնը կրկնում եմ այստեղ, որ վերին աստիճանի զգույշ և վերապահ կերպով վերաբերված եմ ձեռքս ընկած նյութերու հետ՝ խուսափելով հաստատուն վճիռներե և քմահաճ ընդհանրացումներե:

* * *

Բազմաթիվ ևրոպացի գիտնական ճանապարհորդներ զանազան գիտական նպատակներով շրջել են Հայաստանի զանազան կողմերը և ըստ իրենց մասնագիտության ուսումնասիրել են Հայաստանի անցյալն ու ներկան և գիտության նվիրել են մի ահագին գրականություն։

Հայաստան եկած ևրոպացի ճանապարհորդների մի մասը գիտնական ճարտարապետներ են եղած, որոնք, թեև ոչ լիովին, սակայն մասնակի ուսումնասիրել են Հայաստանի հին ճարտարապետությունը։ Թեև ճարտարապետ չեղող գիտնականներ ևս իրենց շրջագայության միջոցին ուշադրության են առել բազմաթիվ ին հուշարձաններ, որոնց գեղարվեստական տեսքեն հրապուրված՝ ներբողներ են հյուսած պատմական հայ ճարտարապետության շուրջը, և ոմանք իրենց կարծիքներն ևս հայտնել են Հայաստանում տիրող ճարտարապետական ոճի շուրջը, սակայն միշտ հակասական և իրականին անհամապատասխան կարծիք են հայտնել այդ հիշատակարանների մասին՝ թռուցիկ տպավորության ներքև։ Ոմանք բյուզանդական են կարծել, ոմանք արաբական, ոմանք սելջուկյան, մինչև իսկ հնդկական տարրեր նշմարողներ եղել են կանգուն կամ կիսականգուն հուշարձանների ոճերի մեջ:

Ճիշտ է, որ նկատված գծերը որոշ չափով գոյություն ունեցել են Հայաստանի ճարտարապետության կառուցվածքներու մեջ, սակայն, իհարկե, զանազան դարաշրջանների կամ զանազան վերածնությունների մեջ, առանց սակայն որոշելու այդ գծերու ժամանակաշրջանը կամ դարաշրջանը։ Այդ զանազանությունը բնականաբար չէին կարող անել ոչ մասնագետ ճանապարհորդներ և այդ թռուցիկ այցելության մեջ ավելին չէր էլ կարող սպասվել։

Իսկ անոնք, որ եղել են իսկական ճարտարապետներ և բավականին ուսումնասիրել են հայոց հին ճարտարապետությունը, չափագրել և նկարել են բավական թվով հուշարձաններ և իրենց կարծիքն են հայտնել անոնց ոճին ինքնուրույնության և կրած արտաքին ազդեցությունների մասին իրենց հոյակապ աշխատությունների մեջ, որոնք մեր մատենադարանների անգնահատելի զարդերն են, այնուամենայնիվ օտար լեզվով են գրված, մեր հասարակության մեծագույն մասին անհասկանալի. ցավալի է, որ մինչև այսօր այն հոյակապ հատորների թարգմանությունները չունենք՝ մեր հասարակության մատչելի դարձնելու համար։

Տարակույս չկա, որ ավելի քան երկու հազար տարի կյանք ունեցել է Հայաստանի ճարտարապետական արվեստը, հետզհետե սրբագրվել և ճոխացել է զանազան վերածնություններով, հետևաբար բնական էր, որ այժմյան ևրոպացի մասնագետ ճանապարհորդների ուշադրությունը և համակրանքը պիտի գրավեր Հայաստանում ինքնուրույն զարգացող շինարարական և ճարտարապետական արվեստը և իրենց համար ևս մի նորություն պիտի լիներ, որովհետև առաջին անգամ, էր, որ համաշխարհային ճարտարապետության մեջ տեսնում էին Հայաստանում ինքնուրույն ոճով զարգացող ճարտարապետությունը։

Իրենց թռուցիկ ճանապարհորդության մեջ որչափ հնար էր թե նյութեր հավաքել և թե ուսումնասիրել, մեծ հաճույքով կատարել են: Թեև այդ թռուցիկ ուսումնասիրությունները և ուսումնասիրելի նյութերի հավաքումը քննադատությունից ազատ չեն, այնուամենայնիվ ազդեցությանց և ներգործությանց մասին մի քանի այնպիսի ճշմարտություններ են հայտնաբերած (հակառակ ընդհանրապես տիրող հոռի կարծիքին), որոնք միշտ էլ պիտի մնան մեզ համար թանկագին և երախտագիտության արժանի։

Հին Հայաստանը չափազանց ընդարձակ էր, հետևաբար, մի քանի անհատներ բավական չէին հին Հայաստանի այս կամ այն արվեստներն ուսումնասիրելու, ուստի մասնակի ուսումնասիրությունները, բնականաբար, լիակատար և անսխալ չէին լինելու։

Գրեթե նույն առարկությունը ես ինձ համար ևս