զարդերու և ընտանեկան գեղակերտ սպասներու ջարդ ու փշուր բեկորներու վրա։
Թե շատ անգամ մեր պատմագիրներ կամավորապես ծածկեր են աշխարհաշեն թագավորներու և իշխաններու քաղաքակրթական կյանքի մեջ ունեցած մեծամեծ առավելությունները, այդ մասին գեղեցիկ փաստ մը, արժանահավատ պատմագրական իրողություն մը մեջ կբերեմ, որով կարելի է ըմբռնել, թե մեր պատմագիրներ ինչպես կդատեին երևույթները և ինչ կհասկնային պատմություն ըսելով։
Մեր նախնիք շատ քիչ թագավորներու պարտական են այնպիսի խաղաղ ու երջանիկ օրեր, որպիսին ունեցան Գագիկ Ա. Բագրատունի թագավորին օրով: Ստեփաննոս Ասողիկ ժամանակակից պատմագիրը, այս թագավորին բոլոր աշխարհաշինությունները, բարոյական ու ֆիզիկական բոլոր առավելությունները երկու բառով ակամա խոստովանելեն հետո, հայտնապես կհրաժարի անոր գործունեության մանրամասնությունը նկարագրելե, որովհետև անիկա մեծ մեղք մը գործած էր։
Զի էր (Գագիկ Ա.) և վարժ ի պատերազմի, և առատաձեռն ի բաշխելն, և զբաժ հարկաց յոլովից տեղեաց ազատեաց, և զկիւրակէիցն ցայգասլաշտօն սաղմոսերգութեամբ կատարէր: Աւաղ վասն միոյ չարին որ արգել զբան գովեստի պատմոնթեան իմոյ:
(Ստեփաննոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, երես 356):
Ի՞նչ էր Գագիկի մեղքը, այդ չի բացատրեր, բայց կասկած չկա, որ Գագիկ երբեք ազզին դեմ չէր մեղանչած։ Անպայման եկեղեցվո կամ հոգևորականության դեմ գործած էր այդ մեղք, որուն պատճառավ Ասողիկ խորապես վշտացած վրեժխնդիր եղեր է անոր առավելությունները ապագա սերունդեն ծածկելով։ Բայց այդ քանի մը տող վշտի արտահայտություններն ալ բավական մեծ գովեստներ են Գագիկ Ա-ի հասցեին։ Թեև այսօր առանց անոր ալ բահն ու բրիչը ավելի շատ բան սլատմեցին Գագիկի համար, քան ինչ որ պիտի կրնար գրել Ստեփաննոս Ասողիկ։
Միևնույն դառնությունով լեցված է Ասողիկ Գագիկի եղբոր՝ Սմբատ թագավորի դեմ, հարևանցի կերպով ակնարկելով, թե Սմբատի ժամանակ ոչ մեկ թշնամի չէր համարձակած երկրին խաղաղությունը վրդովելու, մանրամասն կնկարագրե անոր գործած մեղքերը, որոնց մեջ ամենե մեծը և ամենեն ծանրը իր քրոջ աղջկան հետ պսակվիլն է։
Բովանդակ հայոց պատմության մեջ 5-րդ դարը միակ շրջանն է, որուն մեջ հոգևորականությունը մեծ մասամբ ազատ է ուրիշ դարերու դատապարտելի ուղղութենեն։ Գիր, գրականություն, լեզու, ազգային ինքնուրույն կյանք, նույն դարուն մեջ ծագող քանի մը գիսավոր աստղերու կպարտինք, զինված՝ խավարի ու տգիտության դեմ, մեկ սիրտ մեկ հոգի եղած ժողովուրդին հետ, արյան գնով գոյության կռիվը մղեցին ներքին և արտաքին վտանգներու դեմ։ Այն դարուն քանի մը հազվագյուտ եկեղեցականներու կանգնած ամրակուռ շենքն է, որ դարերե ի վեր կուրծք կուտա ամեն տեսակ հարվածներու և կործանարար փոթորիկներու: Անցավ այն Ոսկեդարը, ու այլևս չվերադարձավ։
Մինչև այստեղ նպատակս էր ընդհանուր գծերով ցույց տալ, թե ի՞նչ պատճառով հայոց հին մատենագրության մեջ տեղ չեն բռներ հայ ճարատարապետթյան և գեղարվեստի մասին ընդարձակ տեղեկություններ։ Այժմ կուզեմ ցույց տալ քանի մը փաստեր, որոնց պատճառով ներկայիս ալ հայ գեղարվեստի ուսումնասիրությունը ենթակա է գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրվելու։
Այս տողերուս առիթ կուտա նորագույն հրատարակություն մը, որուն մեջ, տարիներ առաջ քանի մը հեղինակներու կողմե արձանագրված պատմական և նկարագրական սխալներ կրկնվելե զատ, կտեսնվի նաև, թե հեղինակը խիստ սակավաթիվ նյութերու վրա ստիպվեր է դատողություններ ընելու և եզրակացություններու հանգելու համար միտքը չարչարել։
Նոր հրատարակության անունն է Manuel d'art byzantin. հեղինակն է Charles Diehl, տպված է Փարիզի մեջ 1910 թվականին։
Մասնավորապես երկու հոդված նվիրած է հեղինակը հայ-վրացական արվեստներու ուսումնասիրության, որոնց մեջ առավելագույն տեղը բռնած է հայոց արվեստը։
Իհարկե շատ քիչ են այդ երկու գլուխները, տասնյակ դարաշրջաններ ապրող, նորանոր վերածնություններով զարգացող և իր ետևը անհամար կոթողներ ձգող արվեստի մը համար։ Սակայն դարձյալ շատ գոհ պետք է ըլլանք, որ այդքան սակավաթիվ և մեծ մասամբ աննպատակահարմար աղբյուրներով այդ հեղինակը կարողացած է մինչև հիմա հայ արվեստի շուրջը հայտնված կարծիքներեն տարբեր նոր եզրակացություններու հասնիլ, որուն մեջ շատ քիչ ունի իր նախորդները. նույնիսկ իր հինգ տարի առաջ հայտնած կարծիքներեն ալ մեծապես կզանազանին իր այժմյան կարծիքները։
Ուրիշ կարևոր աշխատություն մը հրատարակած է 1905-ին, որուն մեջ խոսելով բյուզանդական արվեստի արտաքին ազդեցություններուն վրա, կըսե թե L’Аrménie et la Géorgie sont remplies d’édifices de style byzantin, de monuments incomparables de l’orfevre- rie et de l’émaillerie byzantines (Charles Diehl. Etudes byzantins, Paris, 1905, էջ 172)։
Այս խոսքեն կերևա, որ հեղինակը այն ժամանակ Հայաստանի գեղարվեստը պարզասլես բյուզանդյան համարած էր։
Սակայն դեռ 1907 թվին սկսեր էին անոր հայացքները փոխվիլ նորանոր փաստերու առջև։ Այս թվականին Փարիզի Սորբոնի Turgot անվանված դասարանին մեջ բյուզանդական ճարտարապետության մասին կատարած դասախոսության մը ժամանակ պարզեր էր իր նոր հայացքները, որոնք ժամանակին հրատարակվեցան Բասմաջյանի խմբագրությամբ լույս տեսնող «Բանասեր» հանդեսին մեջ։ Նախապես այդ կարծիքներեն քաղված մ' ընել ավելորդ չեմ համարիր.
«Ի բնե ուշիմ, խելացի և շինող ժողովուրդ մը եղած է հայ ազդը, չնայելով իր քաղաքական աննպաստ դիրքին, որ ամեն ատեն ամեն ազգերե հարձակումներ կրած է դրացի թշնամի և ոչ քրիստոնյա ազգերեն՝