581
Ու ծովից–ծով ճամփորդելով, ես ձանձրացա, դուրս եկա ափ։
Սի՛րտս ավելի վայրագացավ, չէի լսում ոչ մի խրատ.
Մնացել էր ով կենդանի, նա էլ թողեց ու հեռացավ։
Ո՛չ մի մարդու չէր ուրացել՝ աստված ինչպես ի՛նձ ուրացավ։
582
Մնաց ինձ մոտ միայն Ասմաթն ու նրա հետ երկու ծաոա —
Ինձ սիրտ տվող, հանգստացնող, բարի ազդող միշտ ինձ վրա։
Իսկ նրանից ես լուր չառա նույնիսկ չնչին դրամի չափ,
Լա՛ցն էր միայն ինձ սփոփում, ես՝ հեղեղում արցունք անափ։