614
Օրից մի օր Ֆրիդոնն ու ես՝ որսորդության մենք դուրս եկանք,
Ծովի ափին ինչ որ ցցվա՛ծ լեռան հասանք՝ գագաթ ելանք,
Ֆրիդոնն ասաց. «Մի բան պատմեմ՝ ձիախաղով մի օր տարված
Այս բարձունքից տեսա ինչ-որ զարմանալի բան կատարված»։
615
Հարցուփորձում էի նրան, իսկ նա՝ պատմում դեպքի մասին.
«Մի օր որսի ես փափագած՝ հեծել էի հենց այս իմ ձին.
Նայում էի՝ այստեղ կանգնած—ծովի կո՛ղմը ճուռակն ուղղվեց,
Տեսա մի բան—ծովում՝ բադի, իսկ ցամաքում՝ բազեի պես։
616
Նայում էի մե՛րթ դեպի ծով հենց կատարից ես այս լեռան,
Ծովի խորքում նկատեցի՝ թեկուզ հեռու ինչ որ մի բան.
Այնպես արագ լողալ ջրում՝ անկարող էր՝ ինչ էլ լինի,
Բայց կռահել չէի կարող՝ զարմանքը իմ դառնար քանի՜։
617
Ասի. «Ի՞նչ է, ինչի՞ նման, թոչուն է այն, թե մի գազան»,
Նավ էր՝ պատած դրսից նրա՝ չոթեր բազում ու բազմազան,
Ու հառեցի աչքս այնտեղ—մարդիկ էին նավը տանում.
Տապանի մեջ՝ լուսին նստած՝ յոթերորդին արժան երկնում։
618
Դուրս սողացին երկու ճորտեր—սևեր էին կպրանման,
Եվ մի աղջիկ ափ հանեցին՝ փարթամ ծամով մի աննման.
Փայլակն անգամ անզուգական նրա փայլից կշլանար,
Նա լույս շողաց տիեզերքին, շուքն արևի՝ հո՛ւյժ դալկահար։