Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԱԹՄԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

1109 Նավրոզի օրն ամեն աարի, այս քաղաքում կարգ է ու կա՝
Ոչ վանառք են անում այստեղ, ոչ էլ ընկնում մեկը ճամփա,
Պատրաստվում են մարդիկ ամեն, գեղեցկանում ու զարդարում,
Իսկ թագավորք պալատական իւնճույքներ են միշտ կատարում։

1110 Վանառական մեծամեծներս ընծաներ ենք պալատ տանում
Եվ այնտեղից յուրաքանչյուրն՝ ըստ պատշաճի պարգև ըերում.
Տասն օր անդուլ լսվում է ձայն ծնծղայի ու տավիղների,
Ասպարիզում՝ երգ, գնդախաղ, ոտքի դոփյուն ձիաների։

1111 Ամուսինն իմ՝ ինքը Ուսեն, վաճառաց է պալատ տանում,
Նրանց կանանց՝ ես աոաջնորդ, հրավերի հարկ չի լինում,
Հարուստ, աղքատ, ամենն հարկավ, նվեր տանում մեր թագուհուն,
Զվարճանում այնտեղ հաճո, ապա ուրախ գալիս մենք տուն։

1112 Ու երբ եկավ օր նավրոգի — մենք թագուհուն ընծա տարանք,
Մատուցեցինք, շնորհեցինք, լիացրինք և լիացանք,
ժամանակին ուրախ և գոհ ու կամովին դարձանք մենք ետ,
Ու մեզ ու մեզ զվարճացանք, պալատական չկար մեզ հետ։

1113 Երեկոյան պարտեզի մեջ զբոսանքի ես դուրս ելա
Ու պարտ էի սեղան առթել—խաթուններին ինձ հետ տարա,
Մեզ հետ կային և երգիչներ, երգում էին քաղցր ձայնով,
Ես էլ երգում և մանկանում, խաղում էի վարսակապով։