1379
Ֆրիդոնն ասաց. «Մի խոսք ասեմ, կարծում եմ ես չեմ սխալվի.
Սակավ ենք մենք, շատ մարդ է պետք, որ քաղաքի դիմաց կռվի,
Ճակատելու՝ մենք ուժ չունենք, ժամանակ չէ պարծենալու,
Թե փակ գտնենք դռներն հիմա՝ հազար տարում չենք մտնելու։
1380
Երբ փոքր էի, ուզում էին ինձ լար խաղալ սովորեցնել
Ուսանեցին հնարք ամեն՝ նրանց նման թռչեչ, վազել,
Եվ ոչ մի աչք ինձ չէր հասնի՝ այնպես էի լարով վազում,
Ինչ մանուկ էլ տեսներ թե ինձ՝ նա շա՜տ և շա՜տ էր նախանձում,
1381
Արդ ով ձեզնից օղապարանն թարձր նետել շատ լավ գիտե,
Թող պարանի ծայրը մինչև աշտարակի վերև նետե,
Վեր մագլցել՝ նույն բանն ինձ՝ ինչ որ թե ես վազեմ դաշտում,
Հազիվ տեսնենք, թե կենդանի՝ մի մարդ թողնեմ այնտեղ ներսում։
1382
Զինված անցնել դժվար չէ ինձ, ոչ էլ ինձ հետ տանել վահան,
Ներս կցատկեմ ես սրընթաց, վրա կտամ քամու նման,
Ջարդեմ զորքին ու բաց կանեմ՝ երբ գրավեմ այնտեղ դռներ,
Իսկ դուք իսկույն հասեք այնտեղ, որտեղ լսեք կռվի ձայներ»։