Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԸՆՁԵՆԱՎՈՐ[Ն 1]

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Թարգմանություն ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ

1 Նա, որ ուժով ամենազոր հաստեց երկնի կամարն անհուն,
Շնչեց վերուստ և տվեց շունչ ամեն շնչի տիեզերքում,
Պարգևեց մեզ հողն ու տեր ենք անեզրության այս բազմագույն[1],-
Նա է կարգում[2] երկրում արքա ի պատկեր յուր և յուր հանգույն։

2 Տերըդ միակ, որ կերտեցիր կերպով հաստատ ամեն մարմին,
Տո՛ւր զորություն, լե՛ր օգնական, որ տապալեմ սատանային,
Տուր խենթության սիրահարի, հուր-սեր անշեջ մինչև շիրիմ,
Տուր թողության այն աշխարհում անթիվ, անթվելի իմ մեղքերին[3]։

3 Առյուծին է վայել վահան, նիզակ ու սուր․ ահա, արքադ[4],
Թամար-արև արքայուհի, ում այտն է լալ, ում վարսն ագաթ.
Կըհանդգնե՞մ արդյոք գովել քեզ իմ երգով, արևի հատ,
Քեզ, ում նայողն, արդարապես, վայելում է[5] շաքար ու կաթ։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found

  1. Որ պարգևեց երկիրը մեզ անեզրությամբ իր բազմագույն։
  2. Նա է կարգել։
  3. Տուր թողություն այն աշխարհում անթվելի իմ մեղքերին
  4. Լոկ առյուծին վայել է սուր, տեգ ու վահան, ահա արքադ։
  5. «Վայելում է»-ն ստորագծած է կարմիր թանաքով, ինչպես արված են բոլոր բերված ուղղումները։ Երևի թարգմանիչն այդ բառը համարել է անհաջող, սակայն ավելի հաջողը չի գտել։