|
46C Բուկ (^յ՛ո)— երաժշտական գործիք՝ շեփոր, փող։ 49a Փթրոց (6363000)—աղբ, նեխվածք: 54b Ամիլախոր (օՑօր՞օէօւծօ)— արքունի ախոռապետ՝ Ամիր -- ախոս (ը > լ ), 63c Բուրթի (ծ^ձօօօ)— գունդ գնդակ։ Մարզախաղ է։ 84a Կաբա (յօճօ)— զգեստ, արտահագուստ, բաճկոն։ 100d
Չանգ-չաղանա (6օ(Օօ6օ (00 60630)– լարային գործիքներ (պրսկ.-թուրք)։
105b Բակ է առնել (Յո^^Չ^0) շրջապատել է, պատվել է (գործածված է գրաբարյան համապատասխանությունը)։ 107c Մուֆարախ 6օ)—արաբ․ տրամադրությունը բարձրացնող դեղամիջոց։ 123c Ծալվող աթոռ (ևշ^-Տօ)—սայլաթոռ (բազկաթոռի տեսակ է)։ Հավանաբար առնչություն ունի հուն. 5^0՝/ բառին (սայլ, կռվի կասք)։ Հ. Աճառյանի կարծիքով պատահական նմանություն ունի սանս․ sal-երթալ, վազել բառին (Հ. Աճառյան, նշվ. աշխ., հ. Զ, էջ 71-72)։ Վրաց «սել–ի» ձևը համեմատելի է հյ. բրբ «սել-ին» ( = սայլ)։ 136d Ա՜խ, սատակեց... (...060(00336)– բնագրում, կարծում ենք, գործածված է հենց «սատակ-ել» բառը (տ, դ, կ, գ)։ 141a Էջիբ ()-գործածական է և հայ մատենագրություն մեջ, սենեկապետ։ Դ Չուրինաշվիլու թարգմանությամբ՝ привратник, камергер, portier, chambellan (տե՛ս նրա 1840 թ․ բառարանը)։ 147b Դիդեբուլ (03635^ –6օ) — ազնվական, ավագանի, բառացի՝ մեծավոր։ Բառս մի քանի անգամ գործածված է Ստ. Օրբելյանի մոտ և վիմագիր արձանագրություններում. 164d Մեծ մատ ((ՅՅ^1՝^) բութ մատն է կամ ինչպես կոչուվ են՝ ծուռ մատը։ Հյ. «ծուռ» և վր. «ցեռու» բառերը համեմատելի են։ 175a Եզրաս-խոսքը ս․ Գրոց Եզրասին է վերաբերում, որը անվանի քահանա և Հրեից ազգի առաջնորդն էր, «արագագիր դպիր օրինաց», այր գիտուն, ձեռնահա հավատարիմ և պատվական։ 75a Դիոնիսոս—խոսքը վերարեբվում է Դիոնիսիոս Արիսպագացուն, որին Շ․ Նուցաբիձեն ու այլոք նույնացնում են Պետրոս Վրացու հետ։ Այդ տեսությանը սկզբունքորեն առարկում է Կ․ Կեկելիձեն։ 181c Ռամին ու Վիս-Պարսիկ գրող Գուրգանիի (XI դ․) «Վիս օ Ռամին» սիրավեպի հերոսներ։ 192c Ռոստամ-դյուցազն Ֆիրդուսու «Շահնամե»-ից։ 196d Չին-Մաչին—բնագրում և առհասարակ հին վրացական աղբյուրներում Զին-Մաչին՝ Չինաստան (խոսքը հյուսիսային մասին է վերաբերում) երկիրը կոչվում է Օօ^յ-^-Օ