Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

 գունով. ականջը կարճ և փոքր, աչք մեծ, արտևանունք բոլորաձև» (տես Ս․ Երեմյան, Պատկերազարդ բառգիրք գործնական գիտութեանց, Վենետիկ, 1900 թ․, էջ 418). Ամենից առաջ մորթու. խայտախար, պես—պես լինելն է ընձենի հագնելու առիթ դարձել։

Կան և այլ ապացույցներ, բայց այսքանն էլ բավական է՝ «Վեփխիստղաոսանի»-ի դիմաց «Ընձենավոր» գրելու համար։ Ռուսթվելագետ Ս· Ցաիշվիլին մի ուշագրվավ հոդվածով ապացուցեց «վեփխի»-ն „тигр“ թարգմանելու չպատճառաբանված ու թյուր լինելը (տե՛ս ცაიწკილი, „ჭიქი“ წი „ვეფხი“ რუსთაველის პოემაი, „პომუნისტი“ , 1965, 28 ნოეგბეოი)․

Նկարազարդումների և տեքստի միջև անհամապատասխանություն չստեղծելու նպատակով մի քանի տեղում «ինձ»–ի փոխարեն «վագր» ենք թողել։

3b Լալ (ლალი) — պրսկ. (زڔ‘) -սուտակ, կարմիր հակինթ: Քանի որ արդյունահանվում էր Բադաշխանում (նաև՝ Բալախշան), ուստի իմաստի փոխանցում է կատարվել։

6c Տարիել ()–անձնանուն, որ առաջին անգամ վկայված է Մակարա վանքի արձանագրության մեջ. «...Ես՝ Դավիթ, որդի Տարիէլի, եւ Լիտան մեծ եւ հզաւր իշխանին աթաբէկ Սագունին․․․» («Վիմական տարեգիր», կազմեց Կ․ Կոստանյանց, Ս.-Պետերբուրգ, 1913, էջ 69)։ Արձանագրությունը գրված է 1225 թ․։ Եթե ընդունենք, որ նվիրատու Դավիթը քսան տարեկան է, ապա դրան պետք է գումարենք 20-30 տարի ևս՝ երբ ծնված կլիներ հայրը՝ Տարիել անունով։ Իրողությունը առաջին անգամ նկատել է Ն․ Մառը (տե՛ս նրա Об истоках творчества Руставели и его поэме, подготовка сборника к печати, редакция текста, комментарий и примечания И․ В․ Мегрелидзе, Тибилиси, 1964, стр 181).
9a Վրաց լեզվի ( )-թեև Ռուսթավելու մոտ «քաբթուլի»–ն խոսքի տարբերակ է, ասմունք (հմմ․ «հայրեն»), բայց տվյալ համապատկերում չի բացառվում և բուն «վրացերեն» (վրաց լեզու) իմաստը։ Այդ պատճառով էլ պահված է ուղղակի նշանակությունը։
10d Երիս երանգ ()– իմա՛ երեք հիմնական հերոսներ՝ Ավթանդիլ, Տարիել, Ֆրիդոն։

14b Քարթուլի ( )— այս դեպքում՝ պերճ, պարտ ու պատշաճ խոսք, ասմունք ճարտասանական (հմմ. 9a):

17b Աշուղական ( )—սիրային բովանդակության երգ։ Այստեղից էլ՝ աշուղ– աշուղություն հասկացողությունը։
22a Սիրահարին կոչում են խենթ՝—արաբական լեզվից առած (...)-արաբերենում «մաջնուն— մտջնուր» նշանակում է «սիրահար» և «խենթ»։
40a Ամիր-սպասալար (օՁօ6>–ևՅօևօ>^օ<^օ) զորքերի հրամանատար, սպարապետ։ Նշյալ ձևով գործածական դարցավ Դավիթ Շինարարի օրոք։ Ռուսթավելու ժամանակ վրաց և հայոց զորքերի ամիրսպասալարը Զաքարիա Երկայնաբազուկն էր։ «Ռուսթավելու սերը» ավանդության մեջ Զաքարիային ու Ռուսթավելուն վերաբերող այսպիսի տեղեկություն է պահպանվել (եթե Գ. Ասատուրի հավելումը չէ)․


«-Ասա՛, իմ երգիչ, ի՞նչ է քո վիշտը.
Մի՞թե չեմ կարող ես քեզ գոհացնել,-
Ասաց հրաշալի Թամար թագուհին.
Բայց Զաքար ամիր մեծ սպասալարը
Սաստիկ նեղացավ.