354
Անցան օրեր, բոցը սակայն, էլ ավելի սիրտս այրեց,
Նայել անգամ չէի կարող՝ դաշտում ինչպես զորքը մարզեց,
Չէի կարող պալատ գնալ, գալիս էին շատ բժիշկներ,
Սկսեցի ես այն պահից պարտս աշխարհին հատուցանել։
355
Ինձ օգնություն չեղավ, սակայն, մութը թա՛նձր պատեց սրտիս
Չէր կռահում մեկը ուրիշ՝ ինչ թեժ կրակ ընկավ հոգիս,
Ասին՝ արյունն է մեղավոր, թևից բացել—ասաց արքան,
Թողի բացեն, թաքուն մնա ցավի պատճառն իմ իսկական։
356
Արյուն թողած և վշտալի պառկած էի ննջարանում,
Ծառաս մտավ, կարծում էի՝ ինչ եմ, կասի, ես կամենում.
Ասաց. «Ծառա՛ն է Ասմաթի»։ Կանչիր, ասի, ներս բեր նրան,
«Ի՞նչ է ուզում ինձնից, ո՞վ է»,— դժգոհեցի մտքով սակայն։
357
Նամակ հանձնեց ծառան եկած, ես կարդացի այն շշուկով
Ու նամակից այդ հասկացա՝ ինձ տեսնել է ուզում փութով,
Տվի ն րան ես պատասխան «ժամ է, արդար՝ խոսքդ խոհեմ,
Թե կանչում ես՝ կգամ հարկավ, մի կարծիր թե ես հապաղեմ»։
358
Սրտիս ասի. «Վեր կաց, գործիր, ի՞նչ է աշտեն քեզ վհատում.
Ամիրբար եմ ու տիրակալ, ողջ Հի՛նդն է ինձ հնազանդում։
Բայց զգույշ կաց, գործը կանեն ծանր ու թեթև հագար անգամ.
Թե էությունն հասկանային՝ չէին թույլ տա՝ անդ երևամ։
359
Թագավորից մարդ մի եկավ, իմ մասին էր տեղեկանում.
Ներս կանչեցի, այն էր ասում՝ թե թողե՞լ եմ արդյոք արյուն։
Ասի նրան. «Թողի արյուն, արդեն շուտով կլավանամ,
Ինքս եմ գալու նրա առաջ — է՛լ ավելի կուրախանամ»։
360
Պալատ հասա, դարձավ արքան.
Ուրիշ անգամ չանես այդպես»։
Ձիուն դրեց առանց կապարճ ու իրանիս բան չկապեց,
Ինքն էլ նստեց, ու բաց թողին թուրաջների դեմ բազեներ,
Նետվորներին հրահանգեց, լսվում էին հոծ կեցցեներ։
361
Եվ տուն դարձանք խրախճանքի՝ հոգնած դաշտում երկար վազքից,
Երգիչ, մուտրիբ շունչ քաշելու պահ չունեին երգ-նվագից։
Ակնեղեններ բաշխեց արքան, ակներ բազում ու հազվագյուտ,
Ու չմնաց անմաս ոչ ոք՝ ով եկել էր այնօր իր մոտ։