Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ԴՐԱԾ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

374 Աչքիս դրի նամակն ես այն, որ իր ձեռքով էր նա գրել
Եվ գրեցի. «Լուսին, որին՝ արևը չի հաղթաhարել.
Աստված չտա ինձ գործելու՝ ինչ դու պատշաճ չես համարում.
Կարծես երազ է ինձ թվում, փրկությանս չեմ հավատում»։

375 Եվ Ասմաթին ես ասացի. «Այս է կարի իմ գրելու,
Անձամբ ասա. «Ով իմ արև, որ ծագեցիր ինձ լույս տալու,
Ինձ, մեռածիս, դու կյանք տվիր, այլևս էլ ի՜նչ ուշաթափվեմ,
Ծառայելուց, ինչ էլ ցանկաս, թող ես գերվեմ, թե խուսափեմ»։

376 Ասմաթն ասաց. «Ինձ պատվիրեց՝ այսպես գործենք, լավ է այսպես
Ում հանդիպես՝ իմ զրույցից՝ նրա մասին ոչինչ չասես.
Թող այցելի՛ ինձ տեսության—իբրև քեզ է սիրահարված»,
Խնդրեց նաև «Ամիրբարին ասա՝ լինենք մենք ամոթխած»։

377 Ախորժ էր ինձ խորհուրդը այս՝ իմաստություն սրտից ինքյան,
Նրան, որին հանդիպելիս ակնածում է արևն անգամ,
Լսել զրույց սրտի հաճո արժանացա ես նրանից,
Որի շուքից լույսը օրվա դալկանում էր երերալից։

378 Ես Ասմաթին նվիրեցի ընտիր ակներ ոսկե ջամով,
Նա թե. «Չեմ ու ես չեմ ուզում, լիառատ եմ ես դրանով»։
Մեկ մատանի միայն առավ, որ կշռում էր ճիշտ մեկ դրամ,—
«Ինձ ի նշան մեկն այս բավ է, ես շատ ունեմ ապարանջան»։