369
Նամակն առա՝ նրանից էր, ում կրակն էր այրում վաղուց։
Արևշողը գրում էր ինձ. «Մի՛ հայտ առնիր վերքդ, առյուծ
Դու մի մեռնիր, քոնն եմ ընդմիշտ, տհաճ է ինձ ուշաթափվել,
Արդ Ասմաթը քեզ կպատմի—ինչ հղել եմ նրան ասել։
370
Ուշաթափվել կամ թե մեռնել՝ մի՞թե սեր ես դու այդ կարծում
Լավ է ցույց տաս քո սիրածին գործեր արի, հերոսություն։
Չին-Մաչինում ապրող մարդիկ հարկատու են բոլորն ի դեպ,
Անկարո՛ղ ենք էլ հանդուրժել չարությունը արդ մեր հանդեպ։
371
Ես շատ վաղուց եմ ցանկանում, որ դո՛ւ լինես ինձ ամուսին,
Բայց դեռ առիթ չի պատահել՝ քեզ հետ խոսեմ դրա մասին.
Այստեղից քեզ, խելահարիդ, դիտել եմ իմ պատգարակից,
Ու լսեցի այնտեղ ամեն, ինչ քո կյանքին է հարակից։
372
Գա լուրջ անսա ասածներիս, լսիր ինչ եմ ասում ես քեզ.
Գնա ընդդեմ Չին-Մաչինի, քաջությունդ հանիր հանդես.
Այս է լավը, զուր լաց մի՝ լեր, զուր մի՝ շաղիր դու վարդերին,
էլ ինչի՛դ է արեգակը՝ ես լույս կտամ քո խավարին»։
373
Ու պատմում էր Ասմաթն անվախ, ոչ էլ քաշվում նա ինձանից,
Իմն ինչ ասեմ, թե ինչ եղա՝ ուրախության էս ապրումից,
Պատե-պատ էր սիրտս խփում, դողդողում էր ու մոլորվում,
Լալա դարձավ այտս կարմիր, բյուրեղի պես՝ դեմքս փայլուն»։