398 Վիշտը սրտին իմ ծանրաբեռ, ես տուն եկա տխուր-տրտում. Աչքից, ինչպես ավազանից, ջերմ արցունքներ էին թափվում, «Բախտն իմ թշվառ—ինձ ասացի,— արժան չեղավ իր պսակին, Ձեռքս վարդին ինչո՞ւ հպավ, ի՛նքն անկար էր երբ հավաքին»։