Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻՆ ԱՄՈԻՍՆԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

500 Վաղ առավոտ, արևծագին, ինձ կանչեցին՝ պալատ գնամ,
Ելա իսկույն ճամփա ընկա՝ եղելությո՛ւնն այն իմանամ,
Տեսա նստած իրենք երկու և նաժիշտներ երեք առած,
Մտա՝ նստիր—ասին նրանք՝ աթոռը իմ՝ իրենց դիմաց։

501 «Աստված,—ասին,—մեզ հասցրեց դուռ ծերության, անկման արդեն,
Մոտ է ժամը խոր ծերության, ջահելությունն անցավ ի դեն,
Չկամեցավ տերը տղա, աղջիկ ունենք մի արևշող՝
Նրան տղա՛ ենք համարում, տղա չունենք՝ այդ չէ՛ հոգող։

502 Մեր աղջկա համար հիմա մենք ամուսին պետք է ճարենք,
Որ գահը մեր նրան հանձնենք, մեզ հավասար՝ նրան կարգենք,
Տեր դարձնենք մեր երկրի, տիրությունը պահենք անխախտ,
Չքայքայվենք ու թշնամու՝ սուրը մեր դեմ չանենք խրոխտ»։

503 Ասի. «Թե որ չունեք տղա՝ չիջնի թախիծ թող ձեր սրտին,
Բավ է և մեզ հույսը մեր այն, հավասար է որն արևին,
Ում որդուն էլ ընտրեք փեսա՝ խնդալու է երջանկալից,
Ինչ հանդգնեմ ուրիշ ասել, ինքյան գիտեք՝ լավն ամենից»։

504 Սկսեցինք խորհուրդ առնել, համբերում եմ՝ սիրտս է մարում
Թե խորհում եմ՝ արգելք լինել՝ անհարմար եմ այն համարում,
«Խորեզմշահը,—ասաց արքան,—թագավորը խորեզմական
Թե տա տղան մեզ փեսացու՝ էլ ոչ ո՛ք է այդպես արժան»։