Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՈՐԵԶՄՇԱՀԻ ՈՐԴՈԻ ԳԱԼԸ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԱՄՈԻՍՆԱՆԱԼՈԻ ԵՎ ՆՐԱ ՍՊԱՆՎԵԼԸ ՏԱՐԻԵԼԻ ՁԵՌՔՈՎ

541 ԵՎ մարդ եկավ՝ մեզ ավետեց, թե «ժամանում է փեսացուն»։
Սակայն, ափսոս, որ չգիտեր, փեսային ի՛նչ էր սպասում։
Թագավորին շա՜տ դուր եկավ, դժգոհության նա խոսք չասաց.
Ու տեղ տվեց նա ինձ իր մոտ, գլխով արեց՝ «արի» ասաց։

542 Ինձ թե. «Սա'կս իմ օր է այսօր՝ ուրախության, խրախճանքի.
Կկատարենք մենք հարսանիք, պատճաշ քրոջ քո արժանքի,
Մարդիկ հղենք և ժողովենք ամեն կողմից գանձ անհամար,
Եվ բաժանենք առատորեն, ժլատ լինել մեզ չէ հարմար»։

543 Ուղարկեցի ամեն կողմեր մարդիկ գանձերն այդ բերելու,
Ու փեսացուն շնորհ բերեց, չհապաղեց մեզ մոտ գալու,
Ներսից մերոնք հանդիպեցին, խորեզմացիք դրսից եկան.
Ամբողջ զորքին տեղավորել չէր կարենում երկիրն անգամ։

544 Հրամայեց ապա արքան. «Ասա զարկեն վրան արագ
Հրապարակում, որ մեր փեսան՝ հանգստանա առժամանակ,
Զորականներն այցելության գնան նրան, բայց առանց քեզ.
Բավ է՝ այնտեղ ծառայքն այցեն, դու փեսային ասա կտեսնես»։

545 Հրապարակում զարկել տվի անթիվ կարմիր ատլաս վրան։
Եկավ փեսան, ցատկեց ձիուց, կարծես օր չէ՛ր նրա լրման,
Սկսեցին այցի գնալ ավագանիք հոծ խմբերով.
Զորքերն այնտեղ կանգնած էին ըստ թեմ-թեմի և դաս-դասով։