Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեյսմանիզմ-մորգանիզմը բիոլոգիայի մեջ, հայրենամերժ կոսմոպոլիտիզմը արվեստի մեջ, հնդեվրոպաբանությունը լեզվաբանության մեջ և այլն, որպես ռեակցիոն բուրժուական գիտական ուղղություններ։ Այդ պատմական որոշումների լույսի տակ պայծառորեն երևացին սովետական գիտական ուղղությունները, Միչուրինյան գիտությունը բիոլոգիայի մեջ, Մակարենկոյի գիտությունը մանկավարժության մեջ, սոցիալիստական ռեալիզմի տեսությունը գրականագիտության մեջ և Մառի Լեզվի նոր ուսմունքը լեզվաբանության մեջ։ Այսպիսով, Մառի ստեղծած Լեզվի նոր ուսմունքը մտավ մարքսիստական գիտությունների գանձարանը՝ որպես սովետական առաջավոր գիտություն, որպես կոմունիզմի գիտություն, ի հակադրություն բուրժուական ռեակցիոն լեզվաբանության՝ հնդեվրոպաբանության։

Այս է, որ պարտադրում է սովետական մեծ լեզվաբան Ն. Մառի անունը կրող Ինստիտուտին հոգ տանել սովետական հայ հասարակությանը հայերեն լեզվով մատակարարելու մեծ լեզվաբանի կարևոր աշխատությունները, որոնք հրապարակվելու են «Ընտիր աշխատությունների ժողովածու» ընդհանուր վերնագրով։

Այս առաջին հատորում տեղ են գտել Ն. Մառի երեք կարևոր աշխատությունները. «Հաբեթական տեսությունը», «Լեզու և մտածողություն» և «Պատմական պրոցեսի հարցը հաբեթական տեսության լուսաբանությամբ»։

Դրանցից առաջինը ամփոփում է ակադեմիկոս Ն. Մառի Լեզվի ընդհանուր ուսմունքը, որ նա գրել Է 1928 թվին, կարդալով իբրև դասախոսական դասընթաց Բաքվի համալսարանում։ Այդ աշխատության մեջ ամփոփված է Լեզվի Նոր ուսմունքի նվաճումները մինչև 1928 թիվը։ Ինչպես կտեսնի ընթերցողը, այս աշխատության մեջ համարյա ձևավորված են Մառի Լեզվի նոր ուսմունքի հիմնական դրույթները, սակայն որոշ հարցեր կան և այս աշխատության մեջ, որ դեռ մինչև վերջ չեն մշակված։ Այդ տեսակետից Ն. Մառի «Լեզու և մտածողություն» աշխատությունը մի տեսակ լրացում է նախորդին՝ լեզվի և մտածողության փոխադարձ կապի պարզաբանման հարցում, ինչպես և լեզվի զարգացման ստադիալականության հարցում՝ կապված գիտակցության ստադիալ զարգացման հետ։

Ժողովածուի մեջ զետեղված 3-րդ աշխատությունը դրսևորում է Ն. Մառի պատմագիտական կոնցեպցիան։ Ճիշտ է, որ այս աշխատության մեջ արտահայտած մի շարք մտքեր հետագայում