Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր ուսմունքի հիմքում դնելով պատմական մատերիալիզիմը, երևույթների բացատրության մեջ ելակետ ընդունելով մատերիալիստական դիալեկտիկան՝ Մառը նոր լուսաբանություն տվեց լեզվաբանական բազմաթիվ խնդիրներին և սկզբունքային հարցերին: Մառը, հետևելով Էնգելսին, կիրառելով իր ստեղծած հնէաբանական վերլուծության մեթոդը, մարքսիստորեն լուծեց լեզվի ծագման հարցը՝ հայտնաբերելով լեզվի հնագույն մի որակ՝ գծային-կինետիկ լեզուն, հիմնավորեց և լեզվաբանորեն հաստատեց լեզվի և մտածողության փոխադարձ կապը և դրանց պայմանավորվածությունը հասարակական-տնտեսական կյանքով, նա բացահայտեց լեզուների ստադիալ զարգացումը՝ կապված գիտակցության ստադիալ զարգացման հետ, բազմաթիվ փաստերով հիմնավորեց մարդկության լեզվաստեղծական միասնությունը, մատերիալիստորեն հիմնավորեց առանձին լեցուների առաջացման տեսությունը «բազմալեզվությունից դեպի միալեզվություն» ճանապարհով, ցույց տվեց լեզուների զարգացման, նոր լեզուների կազմավորման ճանապարհը՝ կապված մարդկային հասարակութունների տնտեսական-հասարակական զարգացման հետ։

Բուրժուական լեզվաբանության՝ հնդեվրոպաբանության տեսությունը էթնիկական և ազգային լեզուների առաջացման մասին հակասում էր մարդկության պատմության և հասարակական զարգացման իրական ընթացքին։

Ն. Մառը, հերքելով բուրժուական լեզվաընտանիքների տեսությունը և հիմնավորելով լեզուների ստադիալ զարգացման թեզը, վերացրեց այդ հակասությունը, և լեզվի պատմությունը դարձավ մարդկային հասարակական կյանքի զարգացման պատմության անդրադարձումը։ Ն. Մառը լուծեց նաև մի շարք պատմական խնդիրներ՝ հատկապես ժողովուրդների առաջացման հարցը, ազգային լեզուների զարգացման հարցը, այլև ապագայի համամարդկային լեզվի առաջացման հարցը՝ ելնելով ընկեր Ստալինի հանճարեղ դրույթներից։

Այպիսով, Մառի ուսմունքը հանդիսացավ լեզվաբանական գիտության մեջ մի իսկական ռևոլուցիա։

ՀամԿ(բ)Պ կենտկոմի պատմական որոշումնները իդեոլոգիական աշխատանքի զանազան բնագավառների մասին հնարավորություն տվին վերաքննության ենթարկելու զանազան գիտությունների հիմունքները։ Այս որոշումների լույսի տակ մերկացան