փոխհարաբերություններն ու համաձայնեցվածությունը արտահայտող անունների հանրայնության ձևական նշանակման այդ բարդ պահանջմունքները կարող էին ծագել և ծագեցին միայն հետնագույն դարաշրջաններում՝ հասարակական ձևերի համապատասխան զարգացման դարաշրջաններում։ Այդ իսկ պատճառով մինչև սոցիալական կարգերի համապատասխան աստիճանի դարդարումը չկար ոչ միայն ձևաբանություն, այլև չկային բուն իսկ բառերի հնչյունային փոփոխելիության հարուստ ձևական միջոցներ՝ արտահայտելու փոխհարաբերությունները, առանց դրանց նշանակությանը վնաս պատճառելու, բոլորովին չկային այսպես կոչվող չփոփոխվող մասնիկներ, որոնք ծառայում են առանձին մտքերը, առանձին նախադասությունները կամ առանձին բառերը կապակցելու գործին։ Մինչև անգամ ‘և‘ շաղկապը— թվում էր թե՝ դրանից էլ հասարակ բա՞ն — չկար, չկար մինչ այն ժամանակը, երբ ծագեց ընտանիքը, երբ ստացվեցին ազգակցության տերմինները, մասնավորապես ‘եղբայր’ տերմինը՝ մի զույգ և ավելի անձանց միավորության և ազգակցության այն պատկերացմամբ հանդերձ, որ մարդկությունն այնպես կոնկրետ կերպով միացնում է ‘եղբայր’ տերմինի հետ միայն որոշ էպոխաներից սկսած։ Չէ՞ որ ‘և’ շաղկապը հնէաբանորեն նշանակում է ‘եղբայր’. ‘շուն և աքաղաղ’ բնավ էլ ոչ նախնադարյան, այն է՝ արդեն արյունակցական ազգակցության շրջանի հասարակակարգի հասած մարդկության լեզվում նշանակում էր ‘շունը եղբայր աքաղաղ’, ընդ որում պահանջվում է մի վերապահություն, որ այն ժամանակ ‘եղբայր’ և ’քույր’ հասկացողությունները իրենց արտահայտման համար հատուկ բառեր չունեին, մի բառով էին արտահայտվում և՛ ‘եղբայր’ և՛ ‘քույր’։
Եթե հաբեթական տեսությունը որևէ չափով կառուցվեր վերացականորեն փիլիսոփայաբար, մեզանից կարող էին պահանջել մեկ ուրիշ էական՝ վերապահություն այն կապակցությամբ, որ մինչև ցեղային կազմավորումները, մասնավորաբար մինչև «տոհմերն» ու «ընտանիքները», մարդկային միավորումը ներկայացնում էր խմբավորումներ ըստ տնտեսաարտադրական հատկանիշների, և այդ կարգի կոլեկտիվների հասարակական կյանքի պայմաններում կապակցության ֆունկցիան իր վրա կարող էր վերցնել թեկուզ հենց նույն ‘եղբայր’ (resp ‘քույր’) բառը, բայց տակավին ոչ արյունակցական ազգակցության նշանակությամբ. սակայն այդպիսի պնդում անելու համար մեր