Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ այդպիսի կապերի սահմանումը կոնկրետ կերպով այս կամ այն դեպքում դեռևս կենսական չի դարձնում լեզվի ուսմունքը, եթե հաշվի չի առնվում որոշ դասակարգերի, ինչպես նաև պրոֆեսիաների որոշ խմբերի դերը լեզվական ստեղծագործության մեջ։ Չէ՞ որ սկզբնական հնչունային լեզուն — պաշտամունքային է, իսկապես ասած՝ մոգական,— նրանից օգտվում են սահմանափակ թվով անձեր։

§ 20. Հնչունային լեզվից օգտվողների շրջանի ընդարձակվելը, հնչունային բառերի բազմանալը պրոֆեսիոնալ գծով աստանդական քոչվորական կյանք է վարում արդյոք մարդկային կոլեկտիվը՝ խոտակեր է նա արդյոք, թե արդեն որսորդ,— ընթանում է տակավին պահպանելով լեզվի «պաշտամունքային» բնույթը, բառերը շարունակում են լինել մոգական, խաղում են ոչ միայն հաղորդակցման գործիքի դեր, սկզբնական էպոխաներում ոչ այնքան հաղորդակցման գործիքի դեր (այն ժամանակ դեռևս հաղորդակցում են կինետիկ լեզվի կամ ձեռնալեզվի միջոցով), որքան օժանդակ միջոցի դեր՝ իր արտադրության մեջ, ճաշակելիք ինչպես նաև բուժական խոտերի հավաքման կամ որս բռնելու գործում հաջողություն ունենալու համար։ Խոտակերության կամ ծառակերության, ծառապտուղներ, ծառերի հյութ կամ կենդանիներ ուտելու ժամանակաշրջանի տնտեսության հետ կապված իսկական նախնադարյան կենցաղի այս մոգական բնույթով էլ հենց բացատրվում է լեզվի օրինակ մոգական, խորհրդավոր բնույթի վերապրուկային պահպանումը լեզվի մեջ՝ որսագնացության ժամանակ, Կովկասի կենցաղում սվանների, աբխազների մոտ մինչև այսօր էլ գոյություն ունի որսորդական հատուկ լեզու։

Եվ այս բոլսրը դիագրամի ձևով հարկ կլինի մտցնել լեզուների ծննդաբանության մեջ։ Չէ որ պետք է հիշել.— ինչպես որ չկան միաբնույթ ազգային ժողովուրդ-մասսիվներ, բոլորը տարաշեշտված են տարբեր ծագում ունեցող արտադրական կոլեկտիվների՝ դասերն են դրանք արդյոք, թե դասակարգեր, այդպես էլ չկան մասսիվ միաբնույթ լեզուներ, բոլորը խաչավորված են, բոլորը բաղկացած են շերտերից։ Յուրաքանչյուր շերտ ունի իր պատմությունը։

§ 21. Լեզուների յուրաքանչյուր սիստեմի միևնույն ժամանակ հատուկ է հնչյունային տարրերի հատուկ վիճակ։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է հնչյուններին, ապա ամենից առաջ պետք է հաշվի առնել այն, թե արդյոք հնարավորություն