և հաբեթական լեզուներ: Եթե մենք կանգնած լինեինք այն տեսակետին, որը պահանջում է լռություն պահպանել մինչև որ ամեն ինչ ուսումնասիրված կլինի, ապա երբեք ոչինչ էլ չէինք ուսումնասիրի, ու չէ որ հարկ է մի փոքր էլ օրինակ վերցնել հնդևրոպաբաններից, որոնք չէին քաշվում իրենց դրույթները, որ մշակվել էին նրանց ենթակա լեզուների սահմանափակ խմբի հիման վրա, վերածել ընդհանուր լեզվագիտության դրույթների, ասենք հենց մինչև օրս էլ երևակայում են, թե իրենք օրենսդիր են առհասարակ լեզվի գիտության մեջ: Հետևաբար հարցն այն չէ, հնարավոր է արդյոք լեզուների փոխհարաբերության որևէ իրոք կենսունակ պատկերումը ծննդաբանական ծառի կամ այլ դիագրամի մեջ: Մեր անցյալ դասախոսության համապատասխան մասը մենք ավարտեցինք հետևյալ դրույթով. «լեզուն իր ամբողջ կազմով մարդկային կոլեկտիվի ստեղծածն է, արտացոլումը ոչ միայն նրա մտածողության, այլև նրա հասարակարգի ու տնտեսության արտացոլումը լեզվի տեխնիկայի և կառուցվածքի, ինչպես նաև նրա իմաստաբանության մեջ»։
Հետևաբար լեզուն ինքնին գոյություն չունի, նրա ամբողջ կազմը արտացոլումն է կամ, ավելի կոնկրետ ասենք, նստվածք, այսպես են զանազան տեղերի և զանազան էպոխաների բոլոր լեզուները, և, իհարկե, նրանց փոխհարաբերությունները չեն կարող ներկայացնել որևէ այլ բան, բայց եթե վերացականություն, և դրանք պատկերացնել էլ չի կարելի այլ, բայց եթե սխեմատիկ դիագրամով: Լեզվական երևույթները կենսունակ են՝ միայն իրենց օրգանական կապակցվածությամբ նյութական կուլտուրայի պատմության և հասարակայնության հետ: Այդ իսկ պատճառով, որպեսզի ստանանք ընդհանուր կոնկրետ պատկերացում լեզուների սիստեմի և նրանց փոխհարաբերությունների մասին որպես կենսական երևույթների և ոչ թե աբստրակցիաների, որպեսզի յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունների իսկական ծագումաբանական վերլուծության ժամանակ զգանք ռեալությունը, իսկական կյանքի շունչը, ստեղծագործության կամ մարդկային կոլեկտիվ աշխատանքային արտադրության շունչը, անհրաժեշտ է, որ ընդհանուր ճիշտ պատկերացում ունենանք այն մասին, թե լեզուն ինչի օրգանական նստվածքն է՝ վերցրած անմիջականորեն, թե միջնորդաբար՝ հասարակայնության միջոցով, ունենանք հատկապես ճիշտ պատկերացում նյութական կուլտուրայի պատմության մասին: Այլ կերպ ամբողջ