Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ որ լինի, ձեռքը շարժման օրգանից (locomoteur) դառնում է աշխատանքի գործիք։ Դրանով մարդը սկզբում փոխարինում է ատամներին, նախքան իրեն քարերով, ճյուղերով օժտելը և գործիքներ ստեղծելը:[1] Այս նախնական ստադիան, երբ ձեռքն առավելապես գործիք է, գոյություն ունի դեռ մինչև այսօր, ինչպես գոյություն ունեն բոլոր պրիմիտիվ ձևերը առավելապես չափով զարգացած ձևերի հետ միասին։ Նախքան հեղուկների համար անոթի ըմբռնումը, այդ նպատակով պտուղների, խեցիների օգտագործմամբ, նախքան կավից (en terre) աման շինելը (արդեն ավելի զարգացած ստադիա), մարդն օգտագործում է իր ձեռքերը՝ բուռ անելով դրանք։ Հնդկացին ջուր արտահայտելու համար ձեռքերով թաս է կազմում, և զանազան լեզուների մեջ բառերը հիշեցնում են այդ պրիմիտիվ գործողությունը. օրինակ՝ կելտերեն ambosta, հին ֆրանսերեն jointée ‘միացում’ կամ ‘գումարում’։

«Ահավասիկ մի օրգան, որ մարդու համար բացում է քաղաքակրթության ուղին։ Նա անդրադառնում է նրա ֆիզիքական կողմի և ոգու վրա: Նա՝ այդ օրգանն է ստեղծում արվեստ, որը հնարավորություն է տալիս կենդանիների չունեցած տեխնիկական հայտնագործումների ծագմանը։ Մարդու ձեռքը, ինչպես անտրոպոիդներինը, ունի բթամատ, որը հակադրվում է ձեռքին և նրան տալիս նրա ամբողջ օգտակարությունը։ Բայց այդ ձեռքը իր բթամատով ոչ մի բանի չէր ծառայի, եթե բանականությունը (l’intelligence) իր հերթին նրա, ձեռքին, իր օգնությունը ցույց չտար և մարդուն թույլ չտար ձեռքին տալու մի անգամայն այլ գործածություն, քան այդ մենք նկատում ենք անտրոպոիդների մոտ։ Բոլոր ժամանակներում փիլիսոփաներն ընդունում էին մարդկային ձեռքի այդ հսկայական դերը, նրա մեջ տեսնելով ստեղծարար օրգան, որը մարդուն բարձրացնում է կենդանիներից վեր։ «Մարդը ամենից խելացին է կենդանիների

  1. Այս և հետագա մտքերը մատերիալիստորեն ավելի հետևողական կերպով զարգացրել է Նուարեն, որը սակայն, ինքն է այս հարցի առթիվ մի զգալի հատված ամբողջապես քաղում Հեյդերի „Zur Entwickelungsgeschichte der Menschhelt“-ից (տես Լյուդվիգ Նուարե Орудие труда и его значение в истории развития человечества, перевод И. Давидзона. Госизд. Украины, 1925, р., стр. 52).