կամ հավասարակշռված ձևով նորմավորող տակտի չափականություն մտցնելով, այսինքն վերջին հաշվով բանը կարող էր հանգել անբաժանելի պարին՝ երգով և նվագով հանդերձ։ Պարզ բան է, որ և այս՝ իր տեսակի կախարդությունների մեջ, անկախ տեխնիկապես անհրաժեշտ շարժումներից մարմնի այլ ընդհանուր շարժուններին՝ մասնավորապես և ոտքերի շարժումներին հավասար՝ ձեռքերը կատարում էին կազմակերպող կամ ղեկավարող հիմունքի դեր։ Ձեռքերն ընդհանրապես վճռող մոմենտ էին հանդիսանում մարդկության կյանքին նոր կենդանիների նորմաներից տարբեր ուղղություն տալու գործում:
§ 34. ‘Ձեռքը’ ստեղծագործական մեծ հիմունք է. ուսանելի է լսել, թե հնագետների շրջանում ինչպես է գնահատվում ձեռքի նշանակությունը մարդկության, իբրև հասարակայնության կուլտուրայի ստեղծողի զարգացման մեջ։
Մենք որոշել ենք ‘ձեռք’ բառի տարատեսակների վրա ավելի մանրամասն կանգ առնել քար նշանակող տերմինները քննարկելիս։ Քարը գործիքի, պալեոլիտով վկայվող առաջին գործիքի իր ֆունկցիայով չէ՞ որ փոխարինել է ձեռքին։
Բայց այստեղ կանխենք ձեռքի, իբրև արտադրության գործիքի, նշանակությունը հնագիտական լուսաբանությամբ։ Այսպես, Ժնևի Համալսարանի պրոֆեսոր, Ժնևի արվեստների ու պատմության թանգարանի դիրեկտոր և նույն Ժնևի հնագիտական թանգարանի կոնսերվատոր (պահապան) Վ. Դեոննան (W. Deonna) «Հնագիտությունը, նրա ասպարեզը, նրա նպատակը»[1] գրքում գրում է.
«Պրոգրեսի առաջին նշանը, մարմնի բոլոր մասերից առավելապես ձեռքի օգտագործումն է գործիքի դերում, հետագայում բացառապես նրա օգտագործումը։ Այսպիսի օգտագործումը կախված է ուղղաձիգ դիրքից, որն ընդունում է մարդը կենդանական վիճակից դուրս գալուց հետո: «Ուղղաձիգ դիրքի շնորհիվ ձեռքերը բոլորովին ազատվել են ամեն մի այլ ծառայությունից, բացի առարկաները վերցնելուց և զննելուց, պաշտպանական գործիքները շինելուց և գործածելուց (Perrier)»: Արդյո՞ք այն պատճառով, որ մարդը թողնում է մագլցող կենդանու իր ունակությունները և սկսում ապաստան որոնել այրերի մեջ, թե ուրիշ պատճառներով, ինչպես
- ↑ L’archéologie, son domaine, son but. Փարիզ, 1922, էջ 72—74։