Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(‘ձեռք’) նշանակությամբ և այլն, իսկ ինչ վերաբերում է te-ին, դա ten լրիվ ձևի մնացուկ է, լատ. ten+e-o ‘պահում եմ’, ֆր. ten-ir, je tiens-s ‘պահում եմ’ բայի հիմքը և այլն և այլն։

Նույնպես ռուսերեն “искусство” բառը իր հիմքով տարատեսակն է բսկ. еш-ku ‘ձեռքի’, որն իր հերթին երկտարր DA խաչավորումն է, որովհետև lш↔eш մնացուկն է ris↔res ռոշյան բառի, իբրև ruh−(—hruш) բառի շնչեղացված տարատեսակի, որը առկա է ռուսերեն ru-ка ‘ձեռք’ բառի կազմության մեջ, իսկ ku↙kur—kuш, resp. kus դա նույն ru-ka բառի, այսինքն A (Սալյան) տարրի երկրորդ մասի 0 ական խմբի տարատեսակն է։ Վրացերեն ‘արվեստ’ իբրև վարպետություն տերմինի մեջ ուղղակի ակնառու կերպով ներկայանում է նրա ծագումը ‘ձեռքից’. qel-ob-а ‘վարպետություն’ և այլն։

Իսկ ձեռնահոգի՞ն, âme manique? Չէ որ սա այն է, ինչ հաբեթաբանությունը հաստատում է իմաստաբանության բնագավառում, նշանակության ֆունկցիոնալ զարգացման հիմնական դրույթի մեջ։ Մարդու էության, նրա տարբերիչ հատկության արտահայտությունը, որ սկզբնապես ‘ձեռքն’ է, հետագայում փոխարինվում է ‘ոգով-հոգ-ով’, և ‘ձեռք’ բառը անցնում է ‘հոգուն’։ Հայ. անձ-ըն and-ən ‘հոգի’ հանձ-ըն hand-ən → գերմ. hand ‘ձեոք’, թեև հայերի մոտ իբրև ‘հոգի’ գործածվող այս բառը միաժամանակ գործ է ածվում նաև ‘մարմնի’, ‘անձնավորության’ իմաստով, դեռ ավելին, այդ բառի սկզբնապես ‘ձեռք’ նշանակելը իր ցայտուն հետքն է թողել յ-անձ-ըն-էլ у-and-ən-е1 բայի մեջ։ Երբ մենք գիտենք, որ շումերական шu ‘ձեռք’ шur-ի հատված ձևն է, որ վրացիների մոտ ապրել է իբրև յուրացում ‘ձեռքի’ ‘անել’, ‘խրել’ և այլն դերիվատ բայական նշանակությունների հետ խաչավորվելու ուղիներում, ապա այդ չի խանգարում մեզ шur-ի մեջ ճանաչելու շչական խմբի (մ. և ճ.) բառ ‘հոգի’ նշանակությամբ, ինչպես որ իրականում կա։

Ավելի ուշ սիստեմների, օրինակ, սեմական և պրոմեթեիդյան լեզուներում իմաստներն այնպես են բաշխվել, կամ նրանց յուրացրած բառերի տարատեսակները այնպես են ձևափոխվել հնչյունաբանորեն, որ միևնույն լեզվի նյութի մեջ նույն բանին հետամուտ լինելը շատ ավելի դժվար է, եթե չասենք անկարելի։

‘Ձեռքը’ ռուսների մոտ խաչավորված երկտարր (DA) տերմին