Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԼԵԶՎԻ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ[1]

1. Արագ հերթափոխություններ հաբեթական տեսության զարգացման մեջ, նրա փուլերը։ Հաբեթական լեզվաբանություն. 1) հաբեթական լեզվի ուսմունքը և 2) հաբեթական տեսությունը (լեզվի ընդհանուր ուսմունքը):

2. Հաբեթական տեսությունը։ Բոլոր լեզուների ենթադատությունը նրան։ Շաղկապում նյութական կուլտուրայի պատմության և սոցիոլոգիայի հետ: Նրա կարևորությունը ոչ միայն հնագետի, ազգաբանի, արվեստի պատմաբանի, բանագետի, գրականագետի, այլև հասարակագետի համար և միջազգային, և ազգային շահախնդրության գծով, իսկ հատկապես ապագա միասնական միջազգային ապադասակարգային լեզվի պրոբլեմի համար՝ ամբողջ մարդկության լեզվական նվաճումների օգտագործումով, առանց բացառելու ժամանակակից սոցիալական կառուցվածքներից մերժված ցեղերի ու երկրների լեզուները, հավասարապես օգտագործելով այսպես կոչված միջազգային արվեստական լեզուները։

3. Մեկ սիստեմի հերթափոխումը մյուսով բազմալեզվայնությունից միալեզվայնության անցնելու ճանապարհին և հնչական լեզվի ստեղծվածությունը մարդկության աշխատանքով, նրա արվեստականությունը։

Մարդկային հնչական լեզվի, իբրև որևէ մեկի, թեկուզ և բնության շնորհի չգոյությունը, բնական լեզուների չգոյությունը։ Ապագա միասնական լեզվի ուրվագծվող բնույթն ըստ օրգանական կապի անդասակարգ տնտեսության, անդասակարգ հասարակայնության և անդասակարգ կուլտուրայի հետ։

  1. Այս ծրագիրը նախադրվել է լեզվի ընդհանուր ուսմունքի վերաբերյալ դասախոսություններին, որը կարդացել է Ն. Յ. Մառը 1927 թ. Բաքվում, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան Պետական Համալսարանի արևելագիտական ֆակուլտետում: Ծրագիրը հրատարակվել է 1927 թ. առանձին բրոշյուրով: