դավանանքային գրականությունը պատկանում է ուշ ժամանակներին։ Իսկ երբ հարց ենք բարձրացնում երկու լեզուների՝ առօրյա և կրոնական լեզուների մասին, առաջանում է անհիմն տարակուսանք, թեև նրանց տարբերությունը ավելի մեծ էր, որովհետև առօրյա լեզուն և ավելի ուշ առաջացած հնչական լեզուն միմյանցից արմատասլես տարբերվում էին արտադրության միջոցով, և իբրև խորհրդանիշ էին ծառայում մի դեպքում ձեռքերն ու գծերը, մյուս դեպքում՝ լեզուն արտասանման ապարատով և հնչյունները։
Մարդը մինչև հնչական, պաշտամունքային լեզուն ուներ առօրյա լեզու, խոսում էր գծային լեզվով՝ շարժ ու ձևերով ու միմիկայով, ընդորում գծային լեզվի մեջ գլխավոր դեր էր խաղում ձեռքը։ Շարժումների այս լեզուն, կինետիկ լեզուն ըստ նրանում գերիշխող արտադրության միջոցի, կարելի է ասել, ձեռնալեզու էր:
Աշխատող ձեռքը կազմակերպիչ տարր էր, կար ձեռնային խելք։ Ձեոքով խոսելու պրոցեսում հնչյունները ոչ մի դեր չէին խաղում, եթե չհաշվենք հուզական բացագանչությունները, բայց այդ բացագանչությունները այդ ժամանակ դեռևս բոլորովին հոդորոշ հնչյուններ չէին։ Քանի որ հաղորդակցվելու համար դեռևս չէր առաջացել հոդորոշ հնչյունների պահանջը, քանի որ դրա համար կար առօրյա գծային և ձեռնային լեզուն, քանի որ հոդորոշ հնչյունների ծագումը չէր կարող առաջանալ հնչական լեզվի պահանջմունքներից, քանի որ այն չկար և նրա կարիքն էլ չկար, ապա ծագումը պետք է որոնել աշխատանքային կյանքի այլ պայմաններում, այսինքն ճիշտ այնպես, ինչպես և երեք արվեստների ծագումը. մեկ գծային՝ պարի, երկու հնչական՝ երգի ու գործիքային երաժշտության։ Այս ծագումը պետք է որոնել այն մոգական գործողությունների մեջ, որ անհրաժեշտ էին արտադրության հաջողության համար և զուգորդվում էին այս կամ այն կոլեկտիվ աշխատանքային պրոցեսի հետ։ Ինչպես հայտնի է, պարը, երգը, երաժշտությունը սկզբում չէին ներկայացնում երեք առանձին արվեստ, այլ անբաժան կերպով մտնում էին մեկ արվեստի կազմի մեջ։ Հընթացս նշեմ, իսկ ով գիտե, նրան հիշեցնեմ, որ հին հայերի ergel բայը, հին վրացիների mğera բայը միատեսակ նշանակում էին ոչ միայն ‘երգել’, ինչպես հետագայում, այլև ‘նվագել’, մասնավորապես գործիք ‘նվագել’,