Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապա սկսում ենք ծանոթանալ առանձին հնչյուններին, մանավանդ այնպիսիներին, որոնք նման չեն մեր լեզվի հնչյուններին։ Քանի որ մեզ սովորեցնում են յուրաքանչյուր տառի ինքնուրույնությունը, ապա մենք վարժվում ենք այն բանին, որ յուրաքանչյուր հնչյուն ընկալվում է առանձին, ասես մարդկային լեզուն սկսվել է այն առանձին հնչյունական մեծություններից, որոնք այժմ արտասանվում են այնքան պարզ հոդաբաշխումով ու դյուրությամբ, ասես թե նրանք ինքնակտորներ են կամ համենայն դեպս նախնական տարրեր։ Մինչդեռ գոյություն չեն ունեցել ոչ առանձին հնչյուններ, ոչ էլ այդպիսի առանձին հնչյունների պատկերացումներ նաև այն ժամանակ, երբ մարդկությունը սկսել է օգտագործել հնչական լեզուն։

Առաջին անգամ կազմավորված լեզուն բաժանվում էր ոչ թե առանձին հոդաբաշխ հնչյունների, այլ առանձին հնչական կոմպլեքսների՝ ամբողջական բառերի, իրենց ամբողջության մեջ հոդորոշ կերպով արտասանվող ընդամենը չորս հիմքի, որոնցից ստեղծվում է ամբողջ աշխարհի լեզուների հիմնական բառամթերքը։ Իհարկե այդ չորս հիմնական տարրերից յուրաքանչյուրը ներկայացնում էր նաև կոմպլեքսային հնչյուն, որի կազմից դեռևս չէին զատվում պոտենցիալ հնչյունները։ Երկար և երկար ժամանակ առանձին հնչյուններ չէին տարբերակված այն աստիճանի, ինչպես հետագայում։ Նույնիսկ հոդաբաշխված դառնալով, հնչյունները սկզբում պահպանում էին իրենց դիֆուզ վիճակը, որը մասամբ առկա է մեզ հասած լեզուների մեջ։

Իսկ սկզբում մարդը բնավ չուներ հետագայի սովորական հոդաբաշխությունը, նա դրա կարիքը չէր զգում, գործ էր տեսնում առանց հնչական լեզվի, ունենալով իր առօրյա կինետիկ՝ ձեռնային կամ գծային լեզուն։ Հնչական լեզուն հետագայում է դարձել առօրյա լեզու, առաջ նա եղել է պաշտամունքային լեզու։

Երբ մենք հանդիպում ենք երկու գրականությունների՝ աշխարհիկ և հոգևոր կամ եկեղեցական, ավելի ճիշտ՝ եկեղեցական և աշխարհիկ գրականությունների, նույնիսկ երկու գրի, երկու այբուբենի գոյության փաստերին, դա մեզ բոլորովին չի զարմացնում։ Չի զարմացնում և այն, որ շատ ժողովուրդների դպրությունը, resp. գրականությունը, սկզբում կրոնական է, հետո միայն աշխարհիկ, թեև մենք շատ լավ գիտենք, որ մի շարք պատմական ժողովուրդների, նրանց մեծամասնության կրոնական