Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև ‘ձեռք’, որից էլ մենք ունենք ‘ձեռք’ նշանակությամբ անունից միայն ածանցված at-mak ‘կցել’, իբրև նրա հնատիպ *har-tan, հատկապես [h]ar-kan (- ar-k) ‘ձեռք’ լրիվ շնչեղ համարժեքից հայերենում կա ‘գցել’,ar+kan (ǁ հետագայում ar+ k-an-el):

Հնչական լեզուն կինետիկ լեզվի համեմատությամբ բազմաթիվ նոր տեխնիկական միջոցներ ունի։ Առաջին հերթին երաժշտական կարգի հնչական նրբերանգների օգտագործումը (տոնալության ‘շեշտի’ տևողություն և այլն), իսկ հետո նաև առանձին հնչյունների օգտագործումը բառերի տարատեսակներ ստանալու համար, նպատակ ունենալով ազդանշանել իմաստների նրբերանգները qal ‘կին’ ϑol ‘ամուսին’, dal ‘ուժ ← ձեոք’), qel ‘ձեռք’։

Հնչական լեզուն իր սկզբնավորությամբ պաշտամունքային լեզու է, սկզբում տարրերն իրենք նյութապես արտահայտում էին կախարդանք, ոչ այն պատճառով, որ աշխարհն սկսվել է կախարդանքից կամ մարդկային կեցությունն սկսվել է նրանից, այլ այն պատճառով, որ հնչական լեզուն սկսվել է այն բարձր, բնավ ոչ կենդանական աստիճանում, երբ արդեն գոյություն ուներ կախարդանքի աշխատողների կազմակերպություն, և բնականաբար առաջին բառերն օգտագործվում էին խորհրդավոր, աննշելի առարկաներն անվանելու համար՝ աննշելի սնահավատ երկյուղից կամ ֆիզիկական անկարողությունից, և ակամայից սկզբնական հնչական լեզվի կազմը պաշտամունքային է, և այդ իմաստով հնչական լեզուն առաջին իսկ ժամանակներում երևան է բերում տիեզերական, կոսմիկական աշխարհայացք։

§ 40. Լեզվի չորս տարրերի գենետիկ հարցին, ինչպես պարզաբանված է, հարկ կա մոտենալու երկու կերպ, նախ՝ իբրև հնչական մեծությունների հարցի, որոնք դեռևս բոլորովին լեզվի տարրերի ֆունկցիա չունեն, երբ նրանք, անխախտ զուգորդված պարի ու երգի հետ, մոգական արարողության սոսկ գործիքն են, երկրորդ՝ իբրև հնչական մեծությունների հարցի՝ արդեն լեզվի տարրերի, սկզբում դարձյալ անխախտ զուգորդված կինետիկ լեզվի տարրերի, շարժուձևերի ու միմիկայի հետ, երբ հնչական տարրերը ունեն այսպես կոչված ձեռնալեզվի սոսկ լրացման ֆունկցիա և միայն հետագայում, նրանց օգտագործման շրջանակն աստիճանաբար ընդարձակվելու հետևանքով— արդեն կառուցված հնչական լեզվի ինքնուրույն տարրերի ֆունկցիա։